Главная » 2013 Январь 02 » Հրդեհ Փարիզի արվարձաններում. Զոհվել է 5 մարդ
18:13 Հրդեհ Փարիզի արվարձաններում. Զոհվել է 5 մարդ |
![]() Հունվարի 2-ին Փարիզի արվարձանների բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետեւանքով 5 մարդ զոհվել է, 13 հոգի վնասվածքներ են ստացել: Ինչպես հայտնում է AP գործակալությունը` վկայակոչելով հրշեջ ծառայությանը, Ժենվիլյի կոմունայի վեցհարկանի շենքի վառվելու մասին ահազանգը հրշեջ ծառայությունն ստացել է առավոտյան մոտ ժամը 4-ին: Հրդեհը հաջողվել է մարել 2 ժամ հետո: Հրդեհից առավել շատ տուժվել են շենքի 4-րդ եւ 5-րդ հարկի բնակարանները: Հրշեջներից մեկի տեղեկություններով` զոհվածներից մեկը երեխա է եղել: Եւս մեկ երեխա տուժել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հրդեհը մարելու ժամանակ տուժել են նաեւ երկու հրշեջներ: |
|
Всего комментариев: 0 | |