Զուգարանի թուղթն ու անմիս երշիկը դարձան 2012 թվականի տարեվերջի հայկական իրականության քաղաքական կատեգորիաներ... Հետո ձյուն եկավ, բայց չմաքրեց...զուգարանի թղթի ու անմիս երշիկի հետքերը: Դրանք կմնան այնքան ժամանակ, մինչեւ նոր քաղաքական կատեգորիա ի հայտ գա, ասենք՝ անդեղնուց հավկիթ, անյուղ կարագ, սավոկ, պոլի փետ...