06:04 Սելֆին «սպանում է» ընտանեկան ֆոտոսեսիան |
Մեծ Բրիտանիայում ընտանեկան լուսանկարահանումների ավանդույթը սելֆիի պատճառով կարող է անհետանալ: Ըստ The Daily Mail-ը, անցկացված հարցումները 18-24 տարեկան բրիտանացիների շրջանում նոր միտում են բացահայտել: Միացյալ Թագավորության երիտասարդները նշել են, որ սոցցանցերում ավելի շատ սելֆի կամ ընկերների հետ լուսանկար ունեն, քան ծնողների հետ: Բրիտանացիների ավելի քան մեկ երրորդը, Gazeta-ի փոխանցմամբ, խոստովանել է, որ վերջին 10 տարիներին չի լուսանկարվել ծնողների հետ: 10 հարցվածներից 6-ը նշել են, որ որքան մեծանում են, այնքան քիչ են լուսանկարվում սեփական ընտանիքի հետ: Միաժամանակ, 5 բրիտանացուց 4-ը նաեւ խոստովանել է, որ ավելի շատ արժեւորում է ընտանեկան լուսանկարները: Հարցվածների մեկ երրորդն էլ նշել է, որ սոցցանցերում երբեք ընտանեկան լուսանկարներ չի հրապարակում, քանի որ դրանք անձնական կամ անհարմար է համարում: |
|
Всего комментариев: 0 | |