Հասկանում եմ, որ հնարավոր չէ բոլոր մարդկանց ուշադրության արժանացնել: Դուք չեք կարող ուշադրության կենտրոնում պահել ձեր բոլոր հարազատներին, ընկերներին, ծանոթներին, աշխատանքային ընկերներին, հարևաններին և այլն: Դա հնարավոր չէ, ձեր ժամանակն ուղղակի չի հերիքի: Բայց դուք կարող եք ուշադրության արժանացնել բոլոր այն մարդկանց, որոնք տվյալ պահին ձեր կողքին են: Իսկ դա ակնհայտ չէ, որ երբ մարդը քո կողքին է, ուրեմն նա քո ուշադրության կենտրոնում է: Դու կարող ես նույնիսկ շփվել մարդու հետ, բայց նա չզգա այդ ուշադրությունը: Այնպես որ, փորձեք ուղղակի մի փոքր ավելի ուշադիր լինել մարդկանց հանդեպ՝ լինեն նրանք հարազատներ, թե նոր ծանոթներ: Ձեր ընդամենը մի փոքր ուշադրությունը կարող է երջանկացնել մարդուն: