16:14 Նոր տարի՝ հաջողությունների տարի |
Դիմավորեք Նոր տարին ուրախ և ձեր ողջ տարին կանցնի ուրախ: Մոտենում է 2012-ը: Ուրախացեք, քանի որ ձեր կյանքի փորձն ավելացավ ևս մեկ տարով, դուք դարձաք ավելի իմաստուն, քան նախորդ տարում էիք, դուք ունեցաք մի շարք ձեռքբերումներ, որոնք օգտագործելու եք հաջորդ տարում: Ամեն Նոր տարի դարձեք ավելի լավը, քան նախորդ տարում էիք՝ ավելի խելացի, ավելի բարի, ավելի նպատակասլաց, ավելի համառ, ավելի համբերատար, ավելի ներողամիտ, ավելի աշխատասեր, ավելի դրական: Ամեն Նոր տարի անցյալում թողեք բացասականը և ձեզ հետ վերցրեք միայն դրականը: Նոր տարին հույսի և երազանքների իրականացման տարի է, բայց որպեսզի այդ երազանքներն իրականանան, դուք պետք է ունենաք դրանք: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընթերցողներին, գործընկերներին և բոլոր-բոլոր մարդկանց, որոնք այս տարվա ընթացքում մեզ հետ էին: Հուսով ենք՝ ձեզանից շատերին մենք ինչ-որ բանով օգուտ տվեցինք: Հույս ունենք, որ ձեզ մոտիվացրեցինք, օգնեցինք դառնալ ավելի վստահ սեփական ուժերի վրա, քայլեր անել, որոնք նախկինում վախենում էիք անել, ընդլայնել ձեր հարմարավետության գոտու սահմանները, դառնալ ավելի բարի ու դրական: Քանի որ ամեն Նոր տարին դա մի նոր հրաշք է, այսպիսի մի կախարդական բան եմ ուզում ասել: Մեկնաբանություններում գրեք այն մասին, թե ինչ պլաններ ունեք 2012-ին, ինչ երազանքներ ու նպատակներ և մենք էլ ձեզ հետ կհավատանք, որ դրանք անպայման կիրականանան: Ուղղակի գրեք այդ մասին: Օրինակ, «2012-ին ես պատրաստվում եմ ընդունվել համալսարան», «2012-ին պատրաստվում եմ նոր բնակարան տեղափոխվել», «2012-ին մեկնելու եմ իմ երազանքների երկիրը», «2012-ին աշխատանքի եմ ընդունվելու» կամ ուղղակի «2012-ին հաջողակ տարի եմ ունենալու»: Երբ բոլոր երազանքները, հույսն ու հավատը հավաքվեն մի վայրում և առանձին կտորները միանան, ապա այնպիսի մի մեծ ուժ կառաջանա, որը կօգնի բոլոր մարդկանց հասնելու իրենց երազանքներին: ՍԻՐԵԼԻ ՄԱՐԴԻԿ, |
|
Всего комментариев: 0 | |