Приветствую Вас, Гость
Главная » 2012 » Январь » 23 » Մի թողեք որ Ձեզ «սպանեն» կենցաղային խնդիրները
17:45
Մի թողեք որ Ձեզ «սպանեն» կենցաղային խնդիրները

Ինչո՞ւ ենք ընտրել նման վերնագիր հոդվածի համար: Որովհետև կենցաղն ու առօրյա հոգսերն իրոք շատ հաճախ «սպանում են» մարդուն, նրա երազանքներն ու նպատակները: Շատերը պատկերացնում են իրենց ապագան փայլուն ու բախտավոր, բայց այդ պատկերացումները անմիջապես ցրվում են, երբ նրանք մտնում են կենցաղ: Բայց հասկացեք ամենակարևորը: Այստեղ նույնպես մեղավոր են ոչ թե արտաքին գործոնները, այլ մենք և իրերի հանդեպ մեր վերաբերմունքը: Մենք ինքներս ենք լուրջ վերաբերվում նրան, ինչին պետք չէ լուրջ վերաբերվել: Մենք ինքներս ենք լցնում մեր ուղեղը այնպիսի մտածմունքներով, որոնք մեր կյանքում լուրջ փոփոխություններ չեն մտցնելու՝ տեղ չթողելով այնպիսի մտածմունքների համար, որոնք իրոք կարևոր են:

Կենցաղային խնդիրները մանրուքներ են՝ իրոք մանրուքներ: Սովորեք դրանց վերաբերվել այդպես, եթե մեծ, գլոբալ նպատակներ ունեք: Ես տեսնում եմ, թե ինչպես են շատերը այնպես լուրջ վերաբերվում, օրինակ, նոր տարվա սեղանին, կարծես դա շատ լուրջ մի հարց է: Կամ ինչ-որ մեկի մոտ արդուկն է փչանում և նա այնպես ծանր է դա տանում, կարծես ինչ-որ շատ լուրջ բան է եղել: Ես հասկանում եմ, որ հաճախ պատճառը ֆինանսներն են, չէ՞ որ միգուցե մարդը չունի այդ գումարը արդուկը վերանորոգելու կամ նորը գնելու համար: Բայց դրա մասին մտածելով և տանջվելով արդուկը չի աշխատի: Ավելի լավ է մտածել ստեղծել այնպիսի կյանք, որ արդուկ սարքելը այլևս խնդիր չլինի, այլ ոչ թե ուղեղը ծանրաբեռնել կոնկրետ խնդրով: Նման խնդիրներ անընդհատ լինելու են: Մեկը լուծեք, հայտնվելու է մյուսը, հետո մյուսը… մյուսը և այլն: Ամեն անգամ դրանց վրա կենտրոնանալով գլոբալ խնդիրը չի լուծվում: Ձեր մտքերը, մտածմունքներն ու ջանքերը ուղղեք ճիշտ ուղղությամբ:

Просмотров: 670 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]