Приветствую Вас, Гость
Главная » 2012 » Январь » 9 » Մարդիկ, որոնք հարստացել են iPhone ծրագրավորմամբԱվելացված է`
02:31
Մարդիկ, որոնք հարստացել են iPhone ծրագրավորմամբԱվելացված է`

Իթանը 30 տարեկան էր, երբ սկսեց գրել իր առաջին ծրագիրը iPhone-ի համար՝ iShootխաղը: Այդ ժամանակ նա որոշ խնդիրներ ուներ աշխատանքի վայրում: Աշխատավարձը ակնհայտորեն չէր բավարարում նրան հոգալու իր և ընտանիքի կարիքները: Իր ծրագիրը iPhone-ի համար նա որոշում է գրել մեկ պարզ պատճառով՝ մի փոքր լրացուցիչ գումար վաստակել: Բայց նրա մտքով չէր էլ անցնում, որ նրա ծրագիրն այնքան հաջողված կլինի, որ նա կկարողանա թողնել հիմնական աշխատանքը:

6 շաբաթ լարված աշխատանքից հետո, «երբ մի ձեռքով ստիպված ես բռնել երեխային, իսկ մյուսով կոդ գրել», նա վերջացնում է իր ծրագիրը և հենց վաճառքի առաջին օրվա ընթացքում աշխատում է 1000$: Բայց մի քանի օր անց շահույթը կտրուկ ընկնում է՝ մինչև օրեկան 50$: Իթանը չէր հասկանում, թե ինչ տեղի ունեցավ: Բայց ամեն ինչ փոխվում է, երբ նա թողարկում է խաղի անվճար, սահմանափակ տարբերակը: Նա տեղադրում է այնAppStore-ում, որը ներբեռնվում է 2,4 մլն անգամ: Դրանից հետո մարդիկ ցանկանում էին ձեռք բերել խաղի լրիվ տարբերակը: Դրա շնորհիվ վաճառքները կրկին սկսում են աճել և նրա օրեկան շահույթը հասնում է օրեկան մինչև 37 000$: Իթանը, իհարկե, միանգամից թողնում է հիմնական աշխատանքը, բացում է սեփական ընկերությունը և սկսում է լուրջ զբաղվել iPhone ծրագրավորմամբ:

Հ.Գ.
Ահա և այսպիսի մի պատմություն, թե ինչպես հաճախ մենք չենք գտնվում այնտեղ, որտեղ մեր իրական տեղն է: Պետք է ձգտել փոխել այդ տեղը, եթե դուք զգում եք, որ դա այն չէ, ինչ ձեզ պետք է: Դրա համար անհրաժեշտ է աշխատել, ռիսկի դիմել, ազատություն տալ երևակայությանը և իհարկե՝ հավատալ:

Просмотров: 645 | Добавил: arthos | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]