Սակայն հնարավոր չէ ունենալ բարձր ինքնագնահատական՝ հիմնվելով ոչնչի վրա: Ինքնագնահատականը սկսում է բարձրանալ այն ժամանակ, երբ մարդն ինչ-որ հաջողությունների է հասնում, ինչ-որ ունակություններ է ձեռք բերում կամ «հաղթահարում է ինքն իրեն»: Պետք է հիմք ստեղծել ինքնագնահատականի բարձրացման համար, այլապես արհեստականորեն ինքնագնահատականը չի բարձրանա: Բարձր ինքնագնահատականով մարդիկ ավելի արագ են կողմնորոշվում կյանքում, ավելի արագ որոշումներ են կայացնում, ավելի հեշտ են մարդկանց հետ շփվում, ավելի վստահ են իրենց զգում, իսկ դա անդրադառնում է նրանց կյանքի տարբեր ոլորտների վրա: