14:38 Ինչպես նիհարել առանց դիետաների |
Շատերը նիհարելու համար առաջարկում են զանազան դիետաներ, դեղամիջոցներ, որոնց օգտագործումը հաճախ վատ հետևանքներ է ունենում օրգանիզմի համար: Ստորև մենք ներկայացրել ենք խորհուրդների շարք, որոնց հետևելով կարող եք հեշտությամբազատվել ավելորդ քաշից առանց որևէ դիետաների կամ դեղամիջոցների: Ինչպես նիհարել առանց դիետաների. խորհուրդներ
Սնվեք առնվազն 4 ժամը մեկ, համեմատաբար փոքր բաժիններով: Եթե դուք երկար ժամանակ քաղցած մնաք, ապա սովի զգացումը կստիպի ձեզ ուտել ավելին, քան անհրաժեշտ է ձեր օրգանիզմին և դուք ոչ միայն չեք նիհարի, այլևկգիրանաք: Միշտ ընտրեք ավելի փոքր չափերի ափսե Այս կանոնը շատերին է հայտնի, սակայն ոչ բոլորն են հավատում, որ այն աշխատում է: Իրականում, մեր ուղեղը նշանակալիորեն չի զգում ափսեների միչև եղած տարբերությունը, սակայն մեկ ափսե ուտելուց հետո հագեցվածության ազդակներ է տալիս: Այսպիսով դուք ավելի շուտ եք հագենում, քիչ ուտում ևնիհարում: Օգտագործեք ցածր կալորիականությամբ սնունդ Ռացիոնն ամբողջովին փոփոխել անհրաժեշտ չէ, ավելին` դա կարող է ստրեսի ենթարկել ձեր օրգանիզմը: Նիհարելու համար ուղղակի փոխարինեք ձեր սովորական ուտեստները պակաս կալորիականությամբ փոխարինիչներով, օրինակ՝ փոխարինեք սովորական աղցանը առանց մայոնեզի աղցանով, կապուչինոյի փոխարեն ըմպեք էսպրեսսո և այլն: Տարբերությունը նկատելի է. երե օրինակ 1 բաժակ էսպրեսսոյի էներգետիկ արժեքը 30 կկալ է, ապա կապուչինոյինը` 260 կկալ: Ցանկալի է օրական օգտագործել ոչ ավելին, քան 1200 կկալ:
Նույնիսկ ամենաչգիրացնող սնունդը չափից մեծ քանակությամբ ուտելու դեպքում կարող է ոչ միայն չօգնել նիհարելուն, այլև ընդհակառակը` գիրացնել: Օրինակ` մի կին նիհարելու համար սնվել է միայն յոգուրտով և մրգային աղցանով, սակայն նիհարելու փոխարեն ավելի է գիրացել: Պատճառը հետևյալն է. յուրաքանչյուր անգամ սնունդ ընդհունելիս նա կերել է 6 բաժին յոգուրտ և 1 աման մրգային աղցան: Մրգերը պարունակում են բավականին մեծ քանակությամբ շաքար, իսկ յոգուրտի (ոչ յուղազրկված) 6 բաժինը պարունակում է մոտ 150*6 = 600 կկալ: Ինչպես նիհարել առանց դիետաների
Նախաճաշի կերակուրն ընտրելիս նախապատվություն տվեք սպիտակուցային սննդին, քանի որ գիտնականներն ապացուցել են, որ միևնույն քանակությամբ օգտագործելու դեպքում սպիտակուցային սնունդը ավելի շատ է հագեցնում սովի զգացումը: Այսպիսով, կստանաք անհրաժեշտ էներգիա, կմնաք կուշտ և ավելի քիչ ուտելիքի պահանջ կունենաք ճաշին, քիչ կուտեք և կնիհարեք:
Ապացուցված է, որ եթե օրինակ նույն քանակությամբ հավի միսը տապակելու փոխարեն պատրաստեք ապուր, ապա երկրորդ տարբերակում սնունդը ավելի դանդաղ կընկալվի: Այսպիսով դուք ավելի քիչ կուտեք և կմնաք հագեցված: Սակայն այս տարբերակով չարաշահել պետք չէ: Օգտագործեք նաև կոշտ սնունդ, որպեսզի պահպանեք ատամների և մարսողական համակարգի առողջությունը: Պետք է մտածել ոչ միայն նիհարելու, այլև ձեր առողջության մասին:
Եթե ուզում եք նիհարել, սեղանին մի դրեք մեծ քանակությամբ տարբեր տեսակների կերակուրներ, քանզի ձեր մոտ ցանկություն կառաջանա դրանցից յուրաքանչյուրը համտեսելու: Սակայն, պետք չէ երկար ժամանակ սնվել միանման ուտեստներով. ձեր օրգանիզմին անհրաժեշտ է ուտեստների զանազանություն:
Կաթնամթերքները պարունակում են մեծ քանակությամբ կալցիում, որը նպաստում է օրգանիզմից ավելորդ ճարպերի դուրսբերմանը, ինչը հանգեցնում է ձեր նիհարելուն:
Սպորտով զբաղվելը նպաստում է օրգանիզմի ավելորդ ճարպերի այրմանը և ակտիվացնում է նյութափոխանակությունը, ազդելով նաև պարապմունքներից հետո: Ճիշտ է, սպորտով զբաղվելիս այրվում են հիմնականում ածխաջրերը, սակայն վերջիններիս վերականգնման ժամանակ այրվում են արդեն ավելորդ յուղերը և դուք նիհարում եք: Նաև սպորտով զբաղվելը դրական է ազդում ձեր առողջության վրա, իսկ ամուր առողջությունըառանց դիետաների նիհարելու կարևոր նախապայմաններից է:
Երբ մենք շարժվում ենք, մեր պուլսը արագանում է և օրգանիզմի կալորիաներն ավելի արագ են այրվում: Այնպես որ քայլեք, վազեք, պարեք, շատ զբոսնեք և կտեսնեք զգալի արդյունք: Դուք կամրապնդեք ձեռ առողջությունը և կկարողանաքնիհարել առանց դիետաների: |
|
Всего комментариев: 0 | |