15:49 Ինչպես կատարել 1 գրառում միանգամից բոլոր ցանցերում |
Ինքս երբեմն բլոգի նոր գրառումների վերաբերյալ կարճ տեղեկացում եմ տեղադրում ֆեյսբուքում, գուգլ-պլյուսում, թվիտերում եւ արմենիքսում: Եվ ամեն անգամ անհրաժեշտություն է ծագում հերթով մտնել այդ ցանցերը եւ սփռել իմ խոսքը: Ցանկանում եմ Ձեզ ներկայացնել Գուգլ Քրոմի մի extention, որը թույլ կտա կատարել միայն մեկ գրառում, բայց հրապարակել այդ գրառումը բոլոր սոցիալական ցանցերում: Բնական է, որ այս հավելյալ ծրագիրը գործում է միայն քրոմ բրաուզերում:
Այս մի քանի րոպեանոց քայլերից հետո, Ձեր գուգլ պլյուսի նոր հաղորդագրություն կատարելու դաշտի ներքեւում կհայտնվեն երկու նոր վանդակներ (իմ դեպքում՝ Facebook եւ Twitter): Գուգլ-պլյուսում որեւէ գրառում կատարելիս, նշեք այս երկու վանդակները, եւ Ձեր գուգլ-պլյուսյան գրառումն ավտոմատ կերպով կհայտնվի նաեւ Ֆեյսբուքի Ձեր պատին եւ Թվիտերի Ձեր հոսքին: Ահա իմ հաղորդագրությունը գուգլ-պլյուս ցանցում: Ահա եւ գուգլ-պլյուսյան գրառման ավտոմատ արտատպումները ֆեյսբուքում եւ թվիտերում: |
|
Всего комментариев: 0 | |