21:42 ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՌԱՋԱՑԵԼ ՏԵՏՐԵՐԸ |
Դպրոցական տետրեր ունեցել են թե մեր տատիկներն ու պապիկները, թե մայրիկներն ու հայրիկները, այժմ մենք նույնպես ունենք: Սակայն այն ժամանակ, երբ դեռ չկային մեր սովորական տետրերը, մարդիկ գրում էին մոմե տախտակների վրա` սրածայր փայտիկներով: Այդ փայտիկների միայն մի կողմն էր սուր, իսկ մյուս կողմը հարթ էր ու դրանով մարդիկ կարողանում էին ուղղել սխալները: Հետագայում այդ մոմե տախտակներին փոխարինեցին մեր թղթե տետրերը: Դրանք քառաթերթ էին և իրենց անվանումը ստացել էին լատիներեն «tetrados» բառից, որը թարգմանաբար նշանակում է «քառորդ մաս»: Բայց չէ՞ որ տետրը չէր լինի, եթե չստեղծվեր թուղթը, որն էլ ստեղծեցին չինացիները: Դա 105 թվականն էր: Նրանք թուղթ ստանալու մի միջոց էին գտել` թթենու կեղևի ներսում եղած թելանման մասից: Չինաստանի առևտրականները, շրջագայելով դեպի հյուսիս արևմուտք, եկան Սամարկանդ քաղաք: Այնտեղ արաբները բացահայտեցին թղթիգաղտնիքը և բերեցին իրենց հետ Իսպանիա: Այդտեղից էլ թուղթ ստանալու արվեստը տարածվեց ամբողջ աշխարհում և ընձեռեց մարդկությանը այն բոլոր հրաշալի հնարավորությունները, որոնցից այսօր ամեն օր ու ամեն ժամ օգտվում ենք նաև մենք: |
|
Всего комментариев: 0 | |