Приветствую Вас, Гость
Главная » 2012 » Январь » 19 » Ինչի մասին եք դուք խոսում
07:24
Ինչի մասին եք դուք խոսում

– Գործիցս արդեն հոգնել եմ, – բողոքում է կնոջը փոստատարը՝ վերադառնալով տուն, – ավելի լավ է նստեմ տանը ու ոչինչ չանեմ, քան ամբողջ օրը թափառեմ ու այդ գրոշները աշխատեմ: Այսօր կրկին փաթեթ էի տարել են գործարարի տուն: Շաբաթական մի քանի փաթեթ է ստանում, հաստատ մեջը ինչ-որ թանկարժեք բաներ կան: Իսկ եթե տունը տեսնես, ինչ շքեղ է ձևավորել, իսկական դղյակ է: Իսկ ես փող չունեմ նույնիսկ, որ տանս ծախսերը հոգամ: Բայց դա ինձ պետք էլ չէ, ես իմ մի կտոր սև հացով էլ յոլա կգնամ: Առավոտից իրիկուն տանջվում եմ, հազար ձևի հիմար մարդկանց եմ հանդիպում, բայց ուրիշների գործերը լավանում են, իսկ ինձ մոտ ոչինչ չի փոխվում: Ոչինչ, մի օր իմ բախտն էլ միգուցե բերի:

«Ինչ հետաքրքիր ցանկություններ ունի», – մտածում է հրեշտակն ու գրանցում՝ «1) ուզում է պարապ նստել տանը կամ թափառել, 2) սև հացը նրան բավական է, 3) ուզում է հիմար մարդկանց հետ շփվել, 4) ուզում է տան ծախսերը շատանան 5) ուզում է, որ իր կյանքում ոչինչ չփոխվի: Դե ինչ, կիրականացնե՛նք, իսկ գործարարի գործերը թող ավելի լավանան»:

Խոսեք միայն այնպիսի բաներից, որոնք դրական են, որոնք ուզում եք ներգրավել ձեր կյանք: Եվ հիշեք, որ ձեր ետևում կանգնած հրեշտակը գրանցում է այն, թե ինչ եք դուք «ցանկանում»:

Просмотров: 607 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]