04:15 «Հարրի Փոթեր»-ից «Սլիզերինի» սիրահարները խելագարության հակում ունեն |
Personality and Individual Differences պարբերականում հրապարակված հոդվածում գիտնականներն ուսումնասիրել են մարդու հոգեբանության եւ Ջոան Ռոուլինգի վեպերից Հոգվարդսի մոգության դպրոցի նախընտրելի ֆակուլտետի միջեւ կապը: «Հարրի Փոթերը եւ անհատականության հետազոտությունը» զեկույցի հեղինակներն աշխատել են Հարրի Փոթերի մասին վիպաշարի 132 երկրպագուի հետ: Համեմատելով ժողովածուից այս կամ այն ֆակուլտետը նախընտրող երկրպագուների տվյալները՝ գիտնականները հանգել են եզրակացության, որ նրանց մեծ մասն ինչ-որ առումով համապատասխանում է գրքային կարծրատիպերին. Կոգտեւրանն ընտրողները իսկապես գիտելիքի անհագ ծարավ ունեն, Սլիզերինի երկրպագուները նարցիսիզմի, խելագարության եւ մաքիավելիզմի հակում ունեն, Պուֆենդույի սիրահարներն էլ ճկունություն են ցուցաբերում: Սակայն Գրիֆինգորի երկրպագուները աչքի չեն ընկել գրքում այդ ֆակուլտետի ուսանողներին հատուկ խիզախությամբ: Ըստ Gazeta-ի, բրիտանական «Հոգվարդս» մոգության դպրոցի մասին վիպաշարի վերջին մասը՝ «Հարրի Փոթերն ու Մահի պարգեւները» վերնագրով, լույս է տեսել 2007 թվականին: Վիպաշարի պաշտոնական էկրանավորումը նույնպես ավարտվել է: |
|
Всего комментариев: 0 | |