Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Декабрь » 9 » Հաջողության գաղտնիքներ Բոբ Պարսոնսից
02:43
Հաջողության գաղտնիքներ Բոբ Պարսոնսից
Բոբ Պարսոնս` Godaddy ընկերության հիմնադիրը

Բոբ Պարսոնսը ամերիկյան հայտնի գործարար է, հանրահայտ The Go Daddy Group ընկերության հիմնադիրը, որի ծառայություններից, համոզված եմ, որ օգտվում են նաև մեր երկրում: Ըստ Forbes ամսագրի` նա գտնվում է 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակում: 1984 թվականին նա հիմնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող իր առաջին ընկերությունը և սկսում է գրել համակարգչային ծրագրեր սեփական նկուղում: Նա վաճառում է իր ընկերությունը 64 միլիոն դոլարով և ստացված միջոցներով հիմնում է Go Daddy ընկերությունը: Այսօր Go Daddy-ն հանդիսանում է աշխարհի խոշորագույն ընկերությունը ինտերնետ-դոմենների գրանցման ոլորտում, որը սպասարկում է մոտ 48 միլիոն դոմեններ և որի շրջանառությունը 2011 թվականին սպասվում է, որ կանցնի 1,1 միլիարդ դոլարը: Այս հոդվածում Ձեզ ենք ներկայացնում հաջողակ գործարարի հաջողության հասնելու կանոններից մի քանիսը:

Դուրս եկեք ձեր հարմարավետության գոտուց և հեռու մնացեք դրանից: Ես հավատում եմ, որ երբ մենք գտնվում ենք մեր հարմարավետության գոտում, ապա տեղի չի ունենում ոչինչ, որն իրենից արժեք է ներկայացնում: Ես լսում եմ, թե ինչպես են մարդիկ ասում. «Կայունությունն ինձ համար կարևոր է»: Դրան ես պատասխանում եմ. «Կայունությունը մահացածների համար է»:

Երբեք մի հանձնվեք: Առաջին փորձից հազվադեպ է ինչ-որ բան ստացվում: Եթե ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, պետք չէ դրանից եզրակացություն անել, որ ձեզ մոտ ընդհանրապես ոչ մի բան չի ստացվի: Դա պարզապես նշանակում է, որ դուք սխալ մոտեցում եք ընտրել: Եթե դա այդքան հեշտ լիներ, ապա բոլորն էլ կանեին դա և դուք հնարավորություն չէիք ունենա տարբերվել բոլորից:

Եթե դուք պատրաստ եք հանձնվել, ապա դուք շատ ավելի մոտ եք հաջողությանը, քան կարծում եք: Կա մի հին չինական ասացվածք, որը ես շատ եմ սիրում և կարծում եմ, որ այն ճիշտ է: Ահա այն. «հանձնվելու գայթակղությունը առավել ուժեղ է դառնում հաղթանակից ոչ շատ առաջ»:

Կենտրոնացեք ձեր նպատակների վրա և հիշեք, որ մտքերն իրական են: Ամեն ինչ լինում է հենց այնպես, ինչպես դուք դրա մասին մտածում եք:

Արագ որոշումներ կայացրեք: Հիշեք, թե ինչ էր ասում Քաղաքացիական Պատերազմի ժամանակների գեներալ Տեկումիս Շերմանը. «Այսօր կատարվող լավ պլանը շատ անգամ ավելի լավ է, քան վաղը կատարվող իդեալականը»:

Միշտ շարժվեք առաջ: Երբեք մի դադարեք «ներդնել» ձեր ապագայում, մի դադարեք ինքնակատարելագործվել, մի դադարեք ինչ-որ նոր բան անել: Այն պահին, երբ դուք դադարեք անել ձեր գործն ավելի լավ, այն կսկսի մահանալ: Ձեր առջև նպատակ դրեք` ամեն օր դառնալ ավելի լավը, թեկուզ մի փոքր:

Просмотров: 506 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]