Երիտասարդ աղջիկը քայլում էր ծովափին իր ընկերոջ հետ, որը փորձառու նավաստի էր: Աղջկա կյանքում ամեն ինչ հարթ չէր, նրան անընդհատ տանջում էին կյանքի ինչ-որ խնդիրներ, նա դժվարություններ ուներ, որոնց մասին չէր կարողանում չմտածել: Նա քայլում էր մտահոգված, սակայն ձևացնելով, որ լսում է ընկերոջը: Ընկերն իհարկե նկատեց աղջկա մտահոգությունը և չէր կարող անտարբեր մնալ: Երբ նրանք հասան կամուրջին և անցնում էին դրա վրայով, նա հարցրեց աղջկան.
– Ի՞նչ ես կարծում, եթե ես հիմա ընկնեի ջուրը, ապա կխեղդվեի՞:
Աղջիկը գլուխն առաջ տարավ և նայեց ներքև` կատաղած սառը ալիքներին:
– Իհարկե դու կխեղդվեի՛ր, – ասաց նա շփոթված:
– Կասկածում եմ, – առարկեց ընկերը, – ես կյանքումս ոչ մի անգամ չեմ տեսել, որ ինչ-որ մեկը խեղդվի միայն այն պատճառով, որ հայտնվել է ջրում: Ես կխեղդվեմ միայն այն ժամանակ, երբ մնամ դրանում:
– Բայց տե՛ս, ինչ ուժեղ ալիքներ են, իսկ ջուրն էլ հավանաբար սառցակալած է, – ասաց աղջիկը` փաթաթվելով վերարկուի մեջ, – նույնիսկ եթե դու կենդանի մնաս, դու հաստատ կհայտնվես հիվանդանոցում սառցակալումից:
– Միայն այն դեպքում, երբ ես ջրի մեջ երկար մնամ, – շարունակեց ընկերը, – Չէ՞ որ ես նավաստի եմ: Ես հազար անգամ ընկել եմ ջուրը, այդ պատճառով էլ գիտեմ, թե ինչ եմ ասում: Երբ ես առաջին անգամ ընկա, ես ահավոր վախեցել էի: Բայց հետո ես հասկացա, որ ինձ հետ ոչինչ չի լինի, եթե ես շուտ դուրս գամ: – Նույն կերպ պետք է վարվել քո խնդիրների հետ, – քնքշորեն դիմեց նա աղջկան, – մտահոգվելու և տանջվելու փոխարեն, դու ավելի լավ է մտածիր այն մասին, թե ինչպես կարելի է այդ ամենի միջից շուտ դուրս գալ:
Հ.Գ.
Հիշեք, խնդիրները պետք է լուծել, այլ ոչ թե դրանցով մտահոգվել, տանջվել կամ սեփական անձը խղճալ: Եթե մենք հնարավորինս շուտ չենք լուծում դրանք, մենք «խեղդվում ենք» մեր խնդիրների մեջ: Իրականում, մենք ինքներս ենք «ուռճացնում» դրանք: Ցանկացած խնդիր, որը մեր կյանքում լինում է, միայն 20%-ով է ներկայացնում իրական խնդիրը, իսկ մնացածը կախված է նրանից, թե ինչպես ենք մենք դրան վերաբերվում: Մի թողե՛ք, որ ձեր խնդիրները «խեղդեն» ձեզ: