Приветствую Вас, Гость
Главная » 2014 » Декабрь » 16 » Grand Theft Auto: Vice City
16:36
Grand Theft Auto: Vice City

Խաղի կազմը

«Grand Theft Auto: Vice City» (կամ պարզապես՝ «GTA: Vice City»), 2002 թվականին «Rockstar North» ստուդիայի կողմից մշակված և «Rockstar games» ընկերության կողմից թողարկված էքշըն և բաց աշխարհ ժանրերի համակարգչային խաղ և«Grand Theft Auto» խաղաշարերի երկրորդ 3D անիմացիոն ռեժիմով և ընդհանուր առմամբ վեցերորդ թողարկված խաղը։ Խաղը մտել է հյուսիսամերիկյան շուկա 2002թ.-ի հոկտեմբերի 1-ին՝ սկզբում «PlayStation 2» խաղային համակարգի վրա, իսկ հաջորդ տարի արդեն՝ Xbox-ի և Microsoft Windows-ի։ «Vice City»-ն հաջորդում է «Grand Theft Auto III»-ին և նախորդում «Grand Theft Auto: San Andreas»-ին։

Խաղը ներշնչված է 1980-ականների ամերիկյան մշակույթով։ Գործողություններն ընթանում են 1986թ.-ին՝ Մայամիինախատիպով ստեղծված Վայս սիթի գեղարվաստական քաղաքում։ Խաղի գլխավոր հերոսը (խաղացվող կերպարը) 15 տարվա ազատազրկումից հետո ազատություն ձեռք բերած, ոմն իտալական արմատներով ամերիկացի Թոմի Վերսետտին է, ով թմրանյութային առևտրի ձախողումից հետո սկսում է փնտրել մեղավորներին և, միաժամանակ, ստեղծում է մեծ կայսրություն՝ ասպարեզից աստիճանաբար հանելով քաղաքի այլ ծանրակշիռ խմբավորումներին։

Թողարկումից հետո խաղը դառնում է 2002թ.-ի ամենավաճառվող վիդեոխաղը։ 2006 թվականի հուլիսին այն եղել է «PlayStation 2»-ի ամենաշատ վաճառված խաղը։

Просмотров: 417 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]