Приветствую Вас, Гость
Главная » 2012 » Январь » 12 » Գերմարդիկ
04:58
Գերմարդիկ
Ինչպ՞ես անել, որպեսզի մարդը երկու անգամ ավելի արագ սովորի, ունենա կայծակնային արագություն և կարողանա միանգամից որոշում կայացնել: Այս հարցի պատասխանը գտնված է, սակայն այն կարող է վախեցնել բնակիչներին, որպեսզի ստեղծել գերմարդ, պետք է նրանց ուղեղում մարտկոց տեղադրել: Առաջին սուպերմեները կլինեն ամերիկյան զինվորները:
Ամերիկացի նեյրոկենսաբանները Նյու Մեքսիկոյի Համալսարանից, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ի պաշտպանողական ծրագրերի վարչության կողմից, պարզել են, որ հոսանքը դուրս եկող սովորական 9 վոլտանոց մարտկոցից հասնելով գլխի որոշակի կետերին, կարող է լավացնել մարդու շարժողական ֆունկցիաները, հիշողությունը և ռեցեպտորները:
Փորձարկամանը մասնակցել են կամավորներ, որոնք խաղացել են վիդեո խաղ: Բայց դա սովորական վիդեո խաղ չէ: Այն անվանվում է Darwars Ambush և օգտագործվում է հետևակային, ռազմաօդային, ծովային ր այլ ստորաբաժանումների մարզումների համար: Խաղում կա իրականին մոտ մարտական միջավայր, և խաղացողը հնարավորություն է ստանում կրակել զենքից մասշտաբային վիրտուալ քարտեզների վրա, կառավարել մարտական մեքենաներ, ինքնաթիռներ և ուղղաթիռներ:
Մարդիկ բաժանվել էին երկու խմբի. Մի խմբի մարդկանց գլուխներին միացրել էին սարքեր տվող հաստատուն 2—4 մԱ հոսանք. Մյուս խումբը առանց հոսանքի էր: Արդյունքերը վկայում են իրենք իրենց համար: Հոսանքով մարդիկ խաղը անցնում էին երկու անգամ արագ մյուսներից:
Հասկանալի է, որ զինվորականները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դեպի այս նախագիծը, որոնք ավելացնելով մարտկոցներ և լարեր զինվորի սաղավարտի մեջ, կարող են ստանալ ունիկալ մարտիկներ, որոնք կարող են ավելի արագ և ճիշտ կրակել:
Просмотров: 634 | Добавил: arthos | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]