Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Август » 21 » Եթե դուք սիրում եք սուրճ` ապա?
15:58
Եթե դուք սիրում եք սուրճ` ապա?

Սև սուրճ առանց շաքարավազի - դուք ունեք ուժեղ բնավորություն: Երբեք չեք վախենում պատասխանատվությունից և չեք ամաչում սեփական սխալներից:

Սև սուրճ շաքարավազով - դուք շատ պատասխանատու եք, երկար եք որոշումներ ընդունում` կշեռքի նժարներին դնելով բոլոր > և >-երը: Դուք պատրաստ եք հետ կանգնել սեփական հետաքրքրություններից հանուն ընկերների:

Սուրճ էսպրեսո - դուք հակված եք կոնսերվատիվ հայացքներին: Ձեզ հեշտ չէ որևէ բան համոզել, դուք դժվարությամբ եք զիջում, անգամ երբ հասկանում եք, որ սխալ եք: Ձեր երկրորդ կեսն ամբողջությամբ կարող է ձեզ վրա հույս դնել:

Լուծվող սուրճ- դուք ռացիոնալ եք, փնտրում եք ամենակարճ ճանապարհը նպատակին հասնելու համար, դուք կարողանում եք ամեն ինչ հասցնել, և տնօրինությունը ձեզնից միշտ գոհ է: Եթե դուք դեռ հաջողության չեք հասել ձեր բնագավառում, ապա ամեն ինչ առջևում է:

Սուրճ կաթով և շաքարավազով- դուք շատ հավասարակշռված մարդ եք, շատ լավ բնավորություն ունեք, ձեզ հետ դժվար է վիճել: Դուք ստեղծված եք սիրելու և սիրվելու համար:

Կապուչինո- դուք ունեք բարդ բնավորություն, միշտ ռոմանտիկայի կարիք եք զգում, երազկոտ եք: Դուք ունենում եք տրամադրության վերելքներ և վայրէջքներ: Դուք հետաքրքիր և ստեղծագործող անձնավորություն եք:

Դուք սուրճ չեք սիրում, նախընտրում եք թեյը- շատ բաց և շփվող անձնավորություն եք, ունեք լավ բնավորություն և սիրում եք ծիծաղել: Ամենալավ հանգիստը համարում եք պառկելաթոռը պատծգամբում կամ ամառանոցում: Ձեզ հետ շատ հեշտ է և հանգիստ:

Просмотров: 626 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]