Главная » 2012 Январь 12 » Դա արդեն իրականություն է
01:11 Դա արդեն իրականություն է |
Մեզ բոլորիս մեկ հարց է հետաքրքում, արդյոք կհայտնվեն էին են մեր կենցաղում այն բարձր տեխնոլոգիաները, եթե դրանց մասին չգրեին ֆանտաստ գրողները: Սուզանավերը, հեռուստատեսությունը. ավտոմատ թարգմանիչները. այս բոլորը սկզբից հայտնվել են գրքի էջերին, նոր հետո միայն մարդկությունը ստեղծել է դրանց: Սարքը որի մասին կգնա խոսքը, սկզբից եղել է կինոմատոգրաֆիստների երևակայության մեջ: Կարծես հենց «Օտարը» ֆիլմում առաջին անգամ ցույց տրվեց ահռելի քայլող ռոբոտը, որին ներսից կառավարում էր հերոսուհի Սիգուրնի Ուիվերը: Միտքը զարգացրել են «Մատրիցայում», «Ավատարում» և «Թաղամաս №9 ում»: Ճապոնական Sakakibara Kikai ընկերությունը վաճառքի բաց թողել այդպիսի մեխանիզմ: Դա մարդանման քայլող ներսից կառավարվող ռոբոտ է` հզոր մանիպուլյար-ձեռքերով: Սակայն իրականում նա չի քայլում, նրա ստորին վերջույթներում թաքցրած են անիվներ, որոնք միայն նմանացնում են քայլը, առաջ և ետ շարժվելով: Իսկ երկրորդը դա խաղալիք է, նախատեսված 4ից 12 տարեկան երեխաների համար: Մնացածը լրիվ իրականություն է: Երեխան իրականում գտնվում է ռոբոտի ներսում` օպերատորի աթոռում և կառավարում է այն ջոյստիկների և սեղմակների օգնությամբ: Հետաքրքիրն այն է, որ մեքենան շարժվում է բենզինային շարժիչի օգնությամբ, որը բավականին աղմուկ է հանում: Սարքը կշռում է 340կգ, բարձրությունը մոտավորապես մեկուկես մետր է: Ոչ այնքան փոքր խաղալիք է: Ռոբոտի ձեռքերը ի տարբերություն ոտքերի լրիվ ֆունկցիոնալ են, նրանց հասանելի են տարբեր ազատ շարժումներ և դաստակի փոխարեն հզոր չանչեր են ամենավախենալու տեսքի: Երեխան, որը այսպիսի նվեր է ստացել անկասկած կուրախանա, ուղղակի ծնողների համար դա շատ թանկ կլինի` 22 330 դոլար: |
|
Всего комментариев: 0 | |