02:32 Ձերբակալվել է Anonymous–ի 16 հաքեր |
ԱՄՆ–ի իշխանությունները ձերբակալել են 16 հաքերների, այդ թվում՝ Anonymous կազմակերպության անդամներին՝ խոշոր ընկերությունների ու կազմակերպությունների կայքերը կիբերհարձակման ենթարկելու կասկածանքով։ Ինչպես հայտնում է «Բի–Բի–Սի»–ն, ձերբակալվածներից 14–ին կասկածում են PayPal վճարային էլեկտրոնային համակարգի կայքը կոտրելու մեջ։ Երեկ տեղեկություն էր տարածվել, որ երբ Google–ը փակել է Anonymous–ի մի խումբ հաքերների մատչումը Google Plus սոցիալական ցանցին, իսկ վերջինները խոստացել են ստեղծել իրենց սեփական AnonPlus սոցիալական ցանցը։ Ինչպես ասվում է Anonymous–ի բլոգում զետեղված հաղորդագրությունում, խումբը վրդովված է, որ իր ակտիվիստներին արգելվում է օգտվել Facebook–ից, Twitter–ից և YouTube–ից և այլ սոցցանցերից, և իրենք որոշել են վերջ դնել դրան։ Հիշեցնենք, որ հունիսին Anonymous–ի անդամները ձերբակալվել էին Իսպանիայում. նրանց մեղադրում էին Sony PlayStation հավելվածների օգտատերերի անձնական տվյալները առևանգելու մեջ։ Ինչպես նաև անցյալ տարի հաքերներն արշավ էին կազմակերպել՝ ի աջակցություն սկանդալային Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի։ |
|
Всего комментариев: 0 | |