Главная » 2011 Август 27 » Անքնությունից տառապելիս
23:29 Անքնությունից տառապելիս |
Ուինսթոն Չերչիլը, Անգլիայի վարչապետը, երկու մահճակալ ուներ։ Երբ չէր կարողանում քնել մեկի վրա, տեղափոխվում էր դեպի մյուսը, և այսպես մինչև քնելը։ Չարլզ Դիկենսը, երբ չէր գրում, զբաղված էր անքնության վերաբերյալ հիվանդագին վերլուծություններով, ի վերջո նա «հայտնագոր– ծեց», որ մահճակալի գլուխն անպայման պետք է դեպի հյուսիս ուղղված լինի։ Ալեքսանդր Դյումա հայրը, «գտավ» լավագույն դեղատոմսը, ամեն օր երեկոյան ժւսմը յոթին Հաղթանակի կամարի տակ ուտել մեկ խնձոր։ Բենջամին Ֆրանկլինը անպայման օդափոխում Էր սենյակը կեսգիշերին, նա կարողանում Էր քնել միայն այն դեպքում, երբ անկողինը սառն Էր։ Ֆրանց Կաֆկան գտնում Էր, որ քնելու համար հարկավոր Է ըստ կարելվույն ծանրացնել մարմինը։ Նա նույնիսկ օրագրում նշել Է մարմինը ծանրացնելու լավագույն տարբերակը. «Պառկել մեջքի վրա, խաչել ձեռքերն ու գրկել ուսերը»։ Ռադյարդ Քիփլինգն իրեն չէր տանջում, պարզապես դուրս էր գալիս և զբոսնում իր պարտեզում։ Ջեյմս Թըրբըրի (ամերիկացի երգիծաբան) լավագույն «դեղատոմսը» հետևյալն էր. ամեն անգամ արտագրել էդգար Պոյի «Ագռավը», սակայն թռչնի տեսանկյունից։ Վինսենթ Վան Գոգը զբաղվում էր ինքնաբուժությամբ, նա բարձին և ներքնակին սպիրտ էր քսում։ |
|
Всего комментариев: 0 | |