Приветствую Вас, Гость
Главная » 2012 » Январь » 14 » Աֆորիզմներ հաջողության մասին
00:42
Աֆորիզմներ հաջողության մասին

Մեր կասկածնե՞րը: Դրանք մեր դավաճաններն են: Նրանք ստիպում են մեզ կորցնել այն, ինչը մենք հավանաբար կարող էինք ունենալ, եթե չվախենայինք փորձել (Ուիլյամ Շեքսպիր):

Ցանկացած ցանկություն տրվում է մեզ դրա իրականացման համար անհրաժեշտ ուժերով հանդերձ (Ռիչարդ Բախ):

Մարդը ծեր չէ այնքան ժամանակ, քանի դեռ ափսոսանքները չեն փոխարինել երազանքներին (Ջոն Բերրիմոր):

Ամեն առավոտ ես արթնանում և ասում եմ ինձ. «Ես կարող եմ լինել լավ տրամադրությամբ կամ վատ տրամադրությամբ: Ես ընտրում եմ լավ տրամադրությունը» (Խարվի Մաքայ):

Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը (Ալբերտ Էնշտեյն):

Մենք խորհուրդ ենք խնդրում այն ժամանակ, երբ գիտենք պատասխանը, բայց շատ ենք ուզում այն լսել (Էրիկա Յոնգ):

Մարդը կարող է փոխել իր կյանքը՝ փոխելով միայն դրա հանդեպ իր վերաբերմունքը(Ուիլյամ Ջեյմս):

Մենք ստանում ենք ոչ թե այն, ինչին արժանի ենք, այլ այն, ինչին հասնում ենք:

Երբեք մի կախեք գլուխը: Բարձր պահեք այն: Նայեք աշխարհի ուղիղ աչքերին (Հելեն Կելլեր):

Մարդը, որի բախտը բերել է, դա այն մարդն է, որն արել է այն, ինչն ուրիշները միայն պատրաստվում էին անել (Ժյուլ Վեռն):

Կյանքում գոնե մեկ անգամ Բախտը թակում է յուրաքանչյուրի դուռը: Բայց հաճախ հենց այդ պահին մարդը նստած է լինում մոտակա գարեջրատանը և ոչ մի թակոց էլ չի լսում(Մարկ Տվեն):

Просмотров: 939 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]