16:05 5 միջոց ծիծաղելու,երբ տրամադրություն չունես |
1.Նայեք ձեր շուրջը. Մտածում եք,որ կյանքում Ձեզ մոտ ամեն ինչ վատ է…Բայց չէ որ ,եթե դուք այս նյութը կարդում եք,ուրեմն համակարգիչ ունեք և ինտերնետ:Իսկ գիտեք քանի հոգի են զրկված նման հնարավորությունից`միլիոնավոր մարդիկ:Այնպես,որ այդքան էլ վատ չի կյանքի պայմանները: Հիշեք,որ կյանքը անկանխատեսելի է և դրա հետ մեկտեղ հիշեք`ամեն ինչ անցողիկ է: Ձեր շրջապատում կգտնվեն այնպիսի մարդիկ,ովքեր շատ ավելի վատ վիճակում են և Դուք այդ մասին գիտեք,բայց տեսնում եք նաև նրանց ժպիտները:Փորձեք օրինակ վերցնել նրանցից… 2.Շրջագայեք ապագայով: Որոշ ժամանակ անց Դուք նայելու եք հետ և Ձեր ներկա ապրումները հիշելով`ժպտալու եք:Փորձեք ապագան տեղափոխել ներկա և սկսեք ժպտալ: 3.Ծիծաղեք բարձր,անգամ ,եթե պատճառ չկա: Դա արեք,երբ միայնակ եք,թե չէ Ձեզ սխալ կհասկանան: :) 4.Փնտրեք հումոր ամենուր: Դա անհրաժեշտ է այն բանի համար,որ սկսեք ծիծաղել և կբարձրանա Ձեր տրամադրությունը:Իսկ ինչպես ասում են,եթե լավ ես փնտրում,ապա գտնում ես: 5.Աշխատեք ինքներդ Ձեզ կտրել տխուր միջավայրից: Ամենատարօրինակը այն է,որ սթրեսային իրավիճակներում,մարդիկ սկսում են լսել տխուր երաժշտություն,տխուր ֆիլմ են դիտում և դրանով նպաստում վատ տրամադրությունը և էլ ավելի խորացնում սթրեսային հոգեվիճակը: Պետք է անել ճիշտ հակառակը:Պոկվել ճահճուտից և սկսել դիտել հումորային ֆիլմեր,կարդալ անեկդոտներ և այլն: Եվ վերջում…Եթե այս մեթոդները չօգնեն,ապա փորձեք միայնակ ժամանակ բարձր պատմել Ձեր խնդիրների մասին կամ գրեք մի նամակ,որտեղ ասում եք այն ինչ ուզում եք,սակայն,որը չեք ուղարկում:Կամ էլ կանգնեք սենյակի մեջտեղում և բղավեք`դա լիցքաթափում է: Իսկ ,եթե սա էլ չօգնի,ուրեմն,երբ տխուր լինեք հիշեք,որ կյանքը չափազանց կարճ է այն տխրության կամ սթրեսի կամ արցունքների վրա ծախսելու համար… |
|
Всего комментариев: 0 | |