20:00 3 խորհուրդ` աշխատանքը արդյունավետ դարձնելու համար |
Երբեմն լինում են օրեր, երբ հոգնածության և անհասկանալի անորոշության պատճառով մենք չենք կարողանում ոչինչ անել, համենայնդեպս` ոչ մի լուրջ բան: Բայց այնպես չէ, որ մենք անելու բան չունենք: Հակառակը, անելիքները շատ են, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվում դրանց վրա կենտրոնանալ և ավարտին հասցնել: Նման օրերը հնարավորինս բացառելու և ձեր աշխատանքային արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ձեզ ենք տալիս 3 օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ խուսափել աշխատանքային հոգնածությունից, լարվածությունից և անորոշությունից: 1. Ձեր աշխատասեղանին չպետք է լինի ոչ մի ավելորդ իր, որը կապված չէ այն խնդրի լուծման հետ, որի վրա դուք այս պահին աշխատում եք: Մարդիկ, որոնց աշխատասեղանը լցված է տվյալ գործին չվերաբերվող տարբեր թղթերով և իրերով, ինչ-որ պահի բացահայտում են, որ բավական է հեռացնել բոլոր ավելորդ իրերը և նրանց աշխատանքը դառնում է ավելի արագ և արդյունավետ: 2. Գործերն արեք` ըստ դրանց կարևորության աստիճանի: Եթե դուք սովորություն դարձնեք ամեն երեկո պլանավորել ձեր հաջորդ օրվա գործերը` ելնելով դրանց կարևորության աստիճանից, ապա ձեր օրը կանցնի առավելագույնս արդյունավետ և դուք կխուսափեք այն անհասկանալի անորոշությունից, երբ չես հասկանում, թե այս պահին որ գործով զբաղվես: 3. Սովորեք կազմակերպել աշխատանքը, վերաբաշխել պարտականությունները և վերահսկել դրանց իրականացումը: Շատ գործարարներ անհաջողության են մատնվում միայն այն պատճառով, որ չեն կարողանում վերաբաշխել իրենց պարտականությունները և ձգտում են ամեն ինչ անել ինքնուրույն: Արդյունքում` նրանք ծանրաբեռնում են իրենց ուղեղը մանր խնդիրներով, լարվում են, անհանգստանում և շատ հաճախ ընկնում են դեպրեսիայի մեջ: Հիշեք, անընդհատ լարվածությունը և անհանգստությունը բերում են սրտային հիվանդությունների առաջացման: Փորձը ցույց է տալիս, որ այն ղեկավարները, որոնք չեն կարողանում վերաբաշխել իրենց պարտականությունները, կազմակերպել աշխատանքը և վերահսկել դրանց իրականացումը, որպես կանոն ավարտում են կյանքը 50-60 տարեկանում: |
|
Всего комментариев: 0 | |