Главная » 2011 Сентябрь 30 » 2011-ի հորոսկոպը
13:56 2011-ի հորոսկոպը |
Բարեխիղճ Խոզը վերջապես կկարողանա հարթել իր բոլոր գործերը: Եվ դա շատ տեղին կլինի, չէ որ նրանք իսկապես ամրապնդվելու կարիք ունեն, քանի որ զգալիորեն քայքայվել էին Վագրի տարվա ֆինանսական ճգնաժամից: ԿԱՊԻԿ Կապիկը միշտ առանձնացելէ իր անհավասարակշռությամբ և ճարպկությամբ: Չնայած այս տարին նրա համար իսկապես հաջող կլինի: Ինչպես միշտ`նա ձեռքը կգցի ցանկացած գործ, այդ թվում և` ամենառիսկայինները, բայց այս տարի նրան իսկապես կհաջողվի ավարտին հասցնել դրանք: Ուստի 2011թ. կարելի է բավականին հաջողակ համարել: Նոր տարում նրանք հաջողության կհասնեն ցանկացած ոլորտում, եթե առավելագույն ջանք ներդնեն: ՇՈՒՆ Շունը վերջապես կկարողանա հանգստանալ: Այս տարի նա բազմաթիվ երկրպագուներ և նոր ընկերներ ձեռք կբերի: Ուստի նա լիովին կարող է օգտագործել այս հանգամանքը, որպեսզի գտնի համապատասղան երկրորդ կեսին և օրինականացնի նրա հետ հարաբերությունները: Սակայն բիզնեսում հեշտությամբ հաջողության չի հասնի: Դրա պատճառը շների ու կատուների մշտական թշնամությունն է: Այնպես որ, Կատուն Շան համար միշտ արգելքներ կստեղծի, որոնք դժվար թե կանգնեցնեն Շանը, սակայն թույլ էլ չեն տա առաջ շարժվել: ԱՔԱՂԱՂ Աքաղաղի համար Ճագարի տարինայնքան էլ հաջելի չի լինի:Ճակատագրի երեք հարվածներից հետո, որը բերեց անցնող տարին, Աքաղաղի մոտ երկար ժամանակ կպահպանվեն տհաճ հիշողությունները, որոնց պատճառով էլ նոր`2011թ. զգուշավորությամբ կդիմավորեն: Ավելի շուտ , այս տարում անհաջողություններ չեն լինի, բայց Աքաղաղն իր զգուշավորության պատճառով նոր`բավականին հանգիստ տարին կանցկացնի ասեղների վրա: ԱՅԾ Քմահաճ Այծը վերջապես կստանա այն, ինչի մասին վաղուց երազում է. բիզնեսի ծաղկում, ինչպես նաև զգալի առաջընթաց ծառայության մեջ:Ոչ մի Կատու չի կարող անտարբեր լինել կաթի հանդեպ, իսկ Կատվի տարում Այծին ակնհայտորեն կժպտահաջողությունը, հատկապես եթե որոշ ցավագին հարցերին կարողանա խելամտորեն ու իրեն հատուկ սառնարյունությամբ վերաբերվել: Նոր տարում Այծը գնահատված կլինի, սակայն լավ կանի կանխավ մտածի առողջության մասին: Oձ Օձի բնավորության առանձնահատուկ գծերից է խանդը,խորամանկությունը և նպատակասլացությունը: Օձի տարում ծնվածները 2011թ.-ին իսկապես կլողան սիրո և ուշադրության մեջ: Չնայած դա հազվադեպ կարող է նրա համր օգտակար լինի կամ առավելության համարվել: Սակայն Օձը բավականին խորագետ է, այնպես որ ավելի շուտ կկարողանա կանխատեսել իր ճակատագիրը և, անհրաժեշտության դեպքում, փոփոխել այն: Կատու 2011թ.-ը անխոս հաջող տարի կլինի Ճագարի կամ Կատվի տարում ծնվածների համար: Տարին կլինի այնպիսին, ինչպիսին սիրում են Կատվի տարում ծնվածները` հանգիստ, ուրախ, առատաձեռն: Ուստի ԿԱտուները կառող են հանգիստ պառկել վառարանի կողքին և հանգստանալ: Սրանք բնավորությամբ նուրբ ու հանգիստ մարդիկ են, ուստի այս տարին նրանց համար դրախտային կէվա: Ճագարները կկարղանան այն անցկացնել ընտանիքի հետ առանց խնդիրների ու փոթորիկների: Ցուլ Կատվի տարում համբերատար ու զուսպ Ցուլի կյանքը չի կարելի անթերի համարել: Նրան վերջապես հանգիստ կթողնեն աշխատավայրում, և նա կկարողանա լրջորեն զբաղվել իր սիրած գործով, բայց այս ամենը կավարտվի ոչ այնպես, ինչպես կցանկանար Ցուլը: Դրա պատճառը Ցւլի չափազանց լրջությունն է և նրա` իրարանցումների նկատմամբ ունեցած տհաճությունը: Նա վերմակը բացառապես իր կողմն է ձգում, ինչի պատճառով էլ շատերը նրան անհուսալի ընկեր ու զուգընկեր են համարում: Ցուլը նախ պետք է գլուխ հանի իր խնդիրներից ու բարդություններից, ինչն ավելի կհեշտացնի կյանքը: Վագր Էներգիայով լի Վագրերը կկարողանան հանգստանալ և լիցքաթափվել Նոր տարում: Շատ մարդիկ, ովքեր խանգարում և վնասում են Վագրերին, ընդմիշտ կհեռանան նրանց կյանքից: 2011թ. Վագրերին խորհուրդ է տրվում զբաղվել հատկապես կարիերայով, քանի որ այս տարին խոստանում է լավ հնարավորություն ստեղծել կարիերայր աճի համար, ինչը չի կարելի բաց թողնել: Հիվանդությունները կշրջանցեն Վագրերին, իսկ տանը կիշխի կարեկեցությունն ու խաղաղությունը: Առնետ Առնետի համար ճագարի տարին հեշտ չի լինի. դա պարզապես անհնար է, քանի որ այս երկու կենդանիները տանել չեն կարողանում միմյանց: Ճագարը`որպես տարվա տեր ու տիրակալ, չի կարող բոլորի նկատմամբ հավասարապես սիրալիր լինել: Չի կարելի հունից հանել Կատվին , առանց այդ էլ տարվա խորհրդանիշ կենդանին բարեհաճ չէ ձեր հանդեպ, իսկ եթե առիթ տաք , ապա կփորձի վրեժ լուծել ձեզանից իր բոլոր աղետների համար:Պետք է խաղաղ ապրել, վեճերի առիթ չդառնալ, ձեզ վրա շատ բան չվերցնել և մեծ ծրագրեր չկազմել: Ճագարի տարում Առնետները լավ կանեն ամբողջությամբ նվիրվեն մտերիմներին: Սա Ճագարը կգնահատի և չի խոչընդոտի: |
|
Всего комментариев: 0 | |