Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Август » 21 » Տեղեկություններ առևանգող վնասակար ծրագիր
16:00
Տեղեկություններ առևանգող վնասակար ծրագիր

Տեղեկություններ առևանգող վնասակար ծրագիրը համացանցա-ահաբեկիչ է, որ մերկացնում է իր զոհերի անձնական կամ սեփականատիրական տեղեկությունները՝ գողացված տեղեկությունները փողի վերածելու մտադրությամբ, ինչը ենթադրվում է կատարել ընդհատակյա մատակարարման սկզբունքի ուղղակի օգտագործման միջոցով։ Բովանդակության անվտանգության այն սպառնալիքները, որ հանգրվանում են նշվածի նորքո, ներառում են այսպես կոչված "բանալի մուտքագրողներ”, էկրան քերողներ, լրտեսածրագրեր, գովազդա-ծրագրեր, ետնադռներ և վարակա-օջախներ։ Արտահայտությունը չի անդրադառնում այնպիսի գործողություններին, ինչպիսին են անոգուտ գովազդային հաղորդագրությունների ուղարկումը, անհատականության առևանգումը, DNS թունավորումը, SEO շահագործումը և այլն։ Այնուամենայնիվ, երբ այս սպառնալիքները առաջ են բերում ֆայլի քաշում կամ անմիջական տեղադրում, ինչպես հիբրիդ գրոհների մեծ մասի դեպքում է լինում, պրոքսի տեղեկությունների համար որպես լրտես ծառայող ֆայլերը անցնում են տեղեկությունների առևանգման վնասակար ծրագրերի կատեգորիա։

Տրոյական ձիեր

Որպեսզի վնասակար ծրագիրը հասնի իր նպատակին, անհրաժեշտ է, որ նրա թիրախ հանդիսացող համակարգիչը չանջատվի կամ օգտագործողը չջնջի այդ վնասակար ծրագիրը: Վնասակար ծրագրի քողարկումը նույնպես կարող է օգնել այն տեղադրել համակարգչի մեջ: Երբ ծրագիրը քողարկված է ինչ-որ անմեղ կամ ցանկալի ծրագրով, օգտագործողը, առանց հասկանալու թե իրականում ինչի է ընդունակ այն, կարող է տեղադրել համակարգչում: Այս վարքագիծը բնորոշ է այսպես կոչված "Տրոյական Ձի” կամ պարզապես "Տրոյան” ծրագրին կամ վիրուսին:

Ընդհանուր առմամբ Տրոյական Ձի է համարվում այն ծրագիրը, որը օգտագործողին "հրավիրում է” տեղադրել և աշխատեցնել այն իր համակարգչի մեջ` միևնույն ժամանակ քողարկելով բոլոր վնաս պատճառող կողմերը: Տեղադրումն ու ծրագրի աշխատեցնելը կարող է շատ մեծ և անկցանկալի վնասներ պատճառել համակարգչին, ընդհուպ մինչ կարևոր ֆայլերի, տեղեկությունների ջնջումը, ինչպես նաև այլ վնասակար ծրագրերի հետագա տեղադրումը համակարգչում:

Լրտեսածրագրերի տարածման ամենահայտնի ձևերից մեկը, Տրոյական ձին է, որը կցված լինելով օգտագործողի համար ինչ-որ ցանկալի ծրագրին,զուգահեռ տեղադրվում է համակարգչի մեջ: Լրտեսածրագրերի հեղինակները, որոնք փորձում են գործել օրինական ձևով, իրենց ծրագրի մեջ ներառում են օգտագործողի հետ վկայագիր-համաձայանգիր, որի մեջ շատ ընդհանուր տերմիններով նշվում է լրտեսածրագրի վարքը: Սակայն, շատ քչերն է հավանական, որ կկարդան կամ կհասկանան այն:

Просмотров: 587 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]