Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Октябрь » 2 » Սոցցանց՝ միայն օլիգարխների համար
23:07
Սոցցանց՝ միայն օլիգարխների համար

Գործարկվել է united-vip.com սոցցանցը, որը նախատեսված է միայն մեծահարուստների համար. կայքում գրանցվելն արժի 57.000 դոլար: Կայքը պատրաստել է հայկական «Շահումյան Մեդիա» ընկերությունը, իսկ պատվերը ստացվել է United VIP  միջազգային ընկերությունից:

«Շահումյան Մեդիա»-ի տնօրեն Արիկ Շահումյանը PCNews.am-ի հետ զրույցում ասաց, որ կայքն արդեն գործում է ու հասանելի է բոլոր երկրների օգտագործողների համար: United-vip.com-ն ապահովում է 10 լեզու: «Թե քանի օգտագործող է գրանցվել սոցցանցում, պայմանագրային պարտավորվածությունից ելնելով՝ չեմ կարող նշել»,- ասաց Շահումյանն՝ ավելացնելով, որ միայն գրանցվելու դեպքում է հնարավոր տեսնել այլ օգտագործողներին:

Ինչպես բոլոր սոցցանցերը, united-vip.com-ն ունի հաղորդագրություն ուղարկելու, չաթի, հղումների տարածման և մի շարք այլ հնարավորություններ: «Շուտով Fashion TV և Euronews հեռուստաալիքներով կցուցադրվի սոցցանցի մասին հոլովակ, իսկ այժմ աշխարհի բոլոր մեծահարուստներին ուղարկվում են կայքին միանալու հրավերներ»,-նշեց Շահումյանը:

«Շահումյան Մեդիա» ընկերությունը հանդիսանում է մասնագիտացված վեբ-դիզայնստուդիաորն իր ծառայություններն է առաջարկումվեբ-դիզայնիվեբ-ծրագրավորմանդոմեյնի գրանցման և հոսթինգի բնագավառում:


Просмотров: 529 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]