Приветствую Вас, Гость
Главная » 2015 » Июнь » 23 » Սելֆին «սպանում է» ընտանեկան ֆոտոսեսիան
06:04
Սելֆին «սպանում է» ընտանեկան ֆոտոսեսիան

Մեծ Բրիտանիայում ընտանեկան լուսանկարահանումների ավանդույթը սելֆիի պատճառով կարող է անհետանալ:

Ըստ The Daily Mail-ը, անցկացված հարցումները 18-24 տարեկան բրիտանացիների շրջանում նոր միտում են բացահայտել: Միացյալ Թագավորության երիտասարդները նշել են, որ սոցցանցերում ավելի շատ սելֆի կամ ընկերների հետ լուսանկար ունեն, քան ծնողների հետ:

Բրիտանացիների ավելի քան մեկ երրորդը, Gazeta-ի փոխանցմամբ, խոստովանել է, որ վերջին 10 տարիներին չի լուսանկարվել ծնողների հետ: 10 հարցվածներից 6-ը նշել են, որ որքան մեծանում են, այնքան քիչ են լուսանկարվում սեփական ընտանիքի հետ:

Միաժամանակ, 5 բրիտանացուց 4-ը նաեւ խոստովանել է, որ ավելի շատ արժեւորում է ընտանեկան լուսանկարները: Հարցվածների մեկ երրորդն էլ նշել է, որ սոցցանցերում երբեք ընտանեկան լուսանկարներ չի հրապարակում, քանի որ դրանք անձնական կամ անհարմար է համարում:

Просмотров: 792 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]