Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Октябрь » 11 » Ովքեր են էմոները…
14:47
Ովքեր են էմոները…

Էմոները սկզբնական շրջանում եղել են էմո ռոքի ֆանատներ, իսկ հետո ձևավորվել է էմո մշակույթը: Էմո բառը ծագում է անգլերեն emotional բառից, որը նշանակում է զգացմունքային: Էմոները հիմնականում 12-18 տարեկան են: Հագնում են սև կամ վարդագույն շորեր, կիպ գրկող ջինսեր, եղունգները սև են ներկում և լսում են էմո երաժշտություն («Տոկիո հոթել», AFI, Ավրիլ Լավին և այլն): (Առաջին էմոն Երևանում հայտնվել է 2007-ին:)

18-ամյա Արգամ Բաբայանը Երևանում բացահայտորեն շրջող միակ «էմո բոյն» է: Նա ասում է, որ միգուցե ուրիշ էմո բոյեր էլ կան, սակայն վախենում են էմո պատանիների ոճով հագնվել ու դուրս գալ:

«Իսկ ես չեմ վախենում, ես միշտ էսպես եմ հագնվել ու չեմ ուզում փոխվել: Քաղաքում շրջելիս ամեն քայլափոխի ցանկացած մարդ կարող է քեզ վիրավորել: Ինձ մատով են ցույց տալիս, ասում են` աղջի՞կ է, թե՞ տղա, թե՞ գեյ է»,- ասում է Արգամը, որին կարելի է աղջկա տեղ դնել երկար մազերի և վարդագույն ապարանջանների պատճառով:

Էմո պատանիներն ասում են, որ Երևանում 20-25 ուրիշ էմոներ կան, սակայն ակտիվ են միայն հինգը: Արգամը դա բացատրում է Հայաստանում էմո լինելու դժվարությամբ:

«Դե, իսկական էմոն պետք է շատ արտահայտիչ տեսք ունենա, և շատ քչերն են համարձակվում էմո ոճով հագնվել»,- ասում է Արգամը: (Բացի էմոներից, Երևանում կան նաև գոթերի, փանքերի, սատանիստների և այլ երիտասարդական շարժումների ներկայացուցիչներ:)

Իրենց էմո համարող պատանիները միշտ կամ չափազանց տխուր են, կամ դեպրեսիվ, կամ էլ չափազանց ուրախ: Էմոներն ամեն կերպ փորձում են շրջապատին ցույց տալ իրենց հոգեվիճակը: Էմո պատանիները երբեք չեն ամաչում իրենց արցունքներից ու կարող են բոլորի աչքի առաջ լաց լինել: Դեպրեսիվ էմոները նույնիսկ փորձում են վնասել իրենց, հոգեկան ու ֆիզիկական ցավ պատճառել: Այդ պատճառով էլ էմո պատանիներն ավելի հաճախ են ինքնասպանության փորձ կատարում, քան սովորական պատանիները: (Այդուհանդերձ, Հայաստանում էմոների ինքնասպանության փորձ չի արձանագրվել:)

Շատերի մեջ նույնիսկ տարածված կարծիք կա, որ իսկական էմո պատանիները 18 տարին լրանալուն պես պետք է ինքնասպան լինեն:

Просмотров: 556 | Добавил: arthos | Рейтинг: 4.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]