Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Август » 29 » Ոչ թե գաղտնի,այլ գաղտնիքներով
20:02
Ոչ թե գաղտնի,այլ գաղտնիքներով

Իհարկե,յուրաքանչյուր մարդ էլ "անհայտից” վախենում է,օրինակ ասենք այլմոլորակայիններից կամ մթությունից։Որովհետև չգիտի,թե ինչ կա մթության մեջ,չգիտի,թե ովքեր են այլմոլորակայինները,չգիտի,թե ինչով են զբաղվում մասոնները։
Մասոնական առաջին խմբավորումները ձևավորվել են 17-րդ դարում Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում։
Յուրաքանչյուր երկրում գործում է մասոնների առանձին եղբայրություն։Մեր հայրենիքում կան մոտավորապես 15-20 մասոն։Մասոնական եղբայրության մեջ յուրաքանչյուր մասոն պետք է հավատա Աստծուն։Այսինքն եթե որևիցե մեկը աթեիստ է,ապա նա չի կարող դառնալ մասոն։Սակայն եղբայրության մեջ սահմաններ չկան,դու կարող ես պատկանել տարբեր եկեղեցիների,ունենալ տարբեր հայացքներ,սակայն պետք է ընդունես Աստծուն և նրա զորությունը։Մասոնները ունեն սիմվոլների մի ամբողջ շարան,որոնց առաջին մասնիկները փոխ են առել քրիստոնեությունից և հուդայիզմից։Մասոններն Աստծում համարում են "Տիեզերքի ճարտարապետ”։Ու չնայած նրան,որ մասոնները հավատացյալ են,եղբայրության շրջանակներում երբեք չեն լինում կրոնական բանավեճեր։Մասոնական եղբայրությունը կրոնական կազմակերպություն չէ,այն չի ենթարկվում եկեղոցուն ու հենց մասոնությունը իրենց չի ներկայացնում կրոնի առանձին ճյուղ։
Սակայն մասոնական փիլիսոփայության մեջ կան բազում տարրեր`վերցված քրիստոնեություն և այլ կրոններից։

Մասոնների ամենահայտնի նշանը եռանկյունն է,որի վերևի հատվածում պատկերված է աչք։Այս սիմվոլն ունի յուրահատուկ նշանակություն։Եռանկյունին խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը,իսկ աչքը`Աստծո ամենատես և ամենուր թափանցելու կարողությամբ ակը։
Մասոններն իրենց մեջ այդ նշանն անվանում են Լուսաշող դելտա։Այս նշանը մասոններին հիշեցնում է Աստծո`ամեն ինչին տեղյակ լինելու մասին։Իսկ լիբերալ մասոնականության մեջ Լուսաշող դելտան համարվում է լուսավորության սիմվոլ։Մասոններն,ինչպես և վարդախաչի եղբայրության անդամները,իրենց համար սուրբ առաքելություն էին համարում ծառայել մարդկությանը,նրան ետ պահել վերահաս վտանգներից ու ինքնաոչնչացումից։Ընդհանրապես մասոնները միշտ ոչ վատ հարաբերությունների մեջ են եղել իրենց երկրների ղեկավարության հետ,որովհետև…

Շարունակությունը երկորդ մասում։ :)

Просмотров: 560 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]