Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Декабрь » 28 » Ներդրողի այբուբեն
15:03
Ներդրողի այբուբեն
Ներդրողի այբուբեն

Այս հոդվածում կխոսենք արժեթղթերի շուկայի և դրա հետ կապված որոշ հասկացությունների մասին: Կփորձենք հասկանալ, թե ով է թրեյդերը, ով է բրոքերը, ովքեր են «արջերն» ու «ցուլերը», ինչ է արժեթղթերի առաջնային և երկրորդական շուկան, ինչ է սեփականատերերի ռեեստրը և այլն:

Բրոքերն այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, որը միջնորդ է հանդիսանում գնորդի և վաճառողի միջև: Իր ծառայությունների համար բրոքերը ստանում է միջնորդավճարներ: Կան, օրինակ, անշարժ գույքի բրոքերներ, ապահովագրական բրոքերներ և այլն: Արժեթղթերի շուկայում բրոքերն այն իրավաբանական անձն է, որն իրավունք ունի հաճախորդի հանձնարարությամբ գործարքներ կատարել արժեթղթերի շուկայում: Բրոքերներ են հանդիսանում օրինակ ներդրումային ծառայություններ մատուցող բանկերը:

Թրեյդերն այն անձն է, որն արժեթղթերի շուկայում անմիջականորեն կատարում է գործարքներ: Թրեյդերները կարող են աշխատել տարբեր ֆինանսական հաստատություններում և կատարել գործարքներ` ներկայացնելով իրենց կազմակերպությունը և հաճախորդներին: Սակայն կարող են լինել նաև անկախ թրեյդերներ, այսինքն մարդիկ, որոնք գործարքներ են կատարում սեփական փողերով և սեփական հետաքրքրություններից ելնելով: Առևտրային համակարգեր մուտք գործելու համար նրանք սովորաբար օգտվում են բրոքերների առաջարկած ծառայություններից:

Թրեյդերները բաժանվում են երկու խմբի` արջեր և ցուլերՑուլերը սպասում են գների բարձրացմանը: Այսինքն, նրանք արդեն գնել են արժեթղթերը և սպասում են, որպեսզի դրանց գինը աճի` վաճառելու համար: Արջերը սպասում են գների իջեցմանը: Այսինքն, նրանք վաճառել են արժեթղթերը և սպասում են, որպեսզի դրանց գինը ընկնի` գնելու համար: Սովորաբար, երբ ցուլը հարվածում է իր զոհին, նա անում է դա իր կոտոշներով` ներքևից-վերև: Իսկ արջը հարվածում է թաթով` վերևից-ներքև: Այստեղից էլ` թրեյդերների անվանումը:
Ցուլեր և արջեր

IPO-ն (Initial Public Offering) արժեթղթերի առաջնային տեղաբաշխումն է կամ այլ բառերով, երբ ընկերությունն առաջին անգամ վաճառքի է հանում իր բաժնետոմսերը հանրության լայն զանգվածների համար:

Արժեթղթերի առաջնային տեղաբաշխումը տեղի է ունենում արժեթղթերի առաջնային շուկայում, իսկ դրանց հետագա վերավաճառքը` արժեթղթերի երկրորդական շուկայում: Դրանք ինչ-որ ֆիզիկական վայրեր չեն, ուղղակի այդպես ընդունված է ասել: Այսինքն, ընկերությունը արժեթղթերի վաճառքն իրականացնում է արժեթղթերի առաջնային շուկայում, իսկ դրանից հետո դրանք գնվում և վաճառվում են երրորդ անձանց կողմից` արդեն արժեթղթերի երկրորդական շուկայում:

Մուրհակը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանվում է որպես արժեթուղթ, որը հավաստում է մուրհակ տվողի որևէ բանով չպայմանավորված պարտավորությունը` մուրհակում նախատեսված ժամկետը լրանալիս որոշակի գումար վճարել մուրհակը տիրապետողին (մուրհակի տիրոջը): Այսինքն, մուրհակը հաստատում է մի կողմի պարտքը մյուսին:

Եթե կարդացել եք մեր նախորդ հոդվածը, ապա հուսով եմ հասկացել եք, թե ինչ են իրենցից ներկայացնում պետական պարտատոմսերը: Իսկ կորպորատիվ պարտատոմսերըդրանք նույն պարտատոմսերն են, միայն թե դրանք թողարկում է ոչ թե պետությունը, այլ ընկերությունները: Կորպորատիվ պարտատոմսերի համար կարող են լինել թողարկման տարբեր ժամկետներ, եկամտաբերության տարբեր տոկոսադրույքներ և այլն, բայց ընդհանուր առմամբ, դա իրենից ներկայացնում է նույն ընկերությանը տրված «տոկոսով փողը»: Կորպորատիվ պարտատոմսերն ավելի ռիսկային են, քան պետականը, քանի որ դրանց երաշխավորը ոչ թե պետությունն է, այլ ընկերությունը, իսկ ընկերությունը կարող է սննկանալ կամ լուծարվել:

Սեփականատերերի ռեեստրը դա մի վայր է, որտեղ ընկերությունները պահում են իրենց արժեթղթերի սեփականատերերի մասին անհրաժեշտ տեղեկությունները: Դրա նպատակն է արժեթղթերի ամբողջական ու հավաստի հաշվառումը: Բաժնետերերի ռեեստրը կարող է վարել ընկերությունը կամ ընկերության հանձնարարությամբ՝ մասնագիտացված կազմակերպությունը: Փաստորեն, սեփականատերերի ռեեստրում գրանցված են բոլոր այն անհատներն ու կազմակերպությունները, որոնց տվյալ պահին պատկանում են ընկերության արժեթղթերը:

Просмотров: 540 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]