Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Сентябрь » 27 » Մի կորցրեք իրար մարդուկներ...
12:43
Մի կորցրեք իրար մարդուկներ...

Լինում են , չեն լինում, այս աշխարհում, երկու փոքրիկ մարդուկներ են լինում`տղա և աղջիկ: Եվ նրանք երազանք են ունենում: Նրանք իրարից շատ հեռու են լինում: Այնքան հեռու, որ դուք անգամ չեք էլ կարող պատկերացնել: Բայց օրերից մի օր, այս մարդուկներից մեկը զգում է, որ ինքը միայնակ է: Չի հասկանում, թե ինչից է: Նա , անգամ չգիտի, որ ինքը միայնակ չի: Այդքան հեռվում, նրա նման ևս մեկ փոքրիկ մարդուկ կա, ով նույնպես չգիտի, որ նա գոյություն ունի: Եվ նրանք շարունակում էին այդպես ապրել, միայնակ, չհավատալով, միմյանց գոյությանը :

Անցնում են տարիներ: Մարդուկները սկսում են հարմարվել աշխարհին, տեսնում են, այն ամենը , ինչ բոլորը, զգում են այն, ինչ բոլորը, մարդուկները ուղղակի դառնում են սովորական: Եվ հենց այդ պահին էլ մարդուկները, դառնում են մարդ: Սովորական մարդկանց նման ևս երկու հոգի են ավելանում աշխարհում: Նրանք արդեն մոռանում են իրենց երազանքները: Ոչ ոք դա անգամ չի էլ նկատում: Նրանք սկսում են ապրել բոլորի նման, սկսում են սիրել, տանջվել, լացել, ժպտալ, սկսում են ուղղակի գոյատևել: Բայց, օրերից մի օր նրանք հանդիպում են: Հեռավոր, ինչ որ անապատում, որտեղ ուրիշ ոչ ոք չի ապրում: Բոլորից հեռու, որտեղ մարդիկ կարողանում են ուղղակի մարդուկներ դառնան: Հանդիպում են, նայում իրար աչքերի մեջ, թողնում և հեռանում: Անգամ չեն էլ հասկանում, թե հենց այդ պահին, ինչ կատարվեց: Իսկ, այդ վայրկյանին, տիեզերքում ինչ-որ մի բան փոխվեց: Ինչ որ փոքրիկ մի բան, որը այնքան հսկայական էր ,որ ոչ ոքի կողմից չնկատվեց: Մարդիկ անցան իրար կողքով: Մարդիկ շարժվեցին առաջ: Անապատը դարձավ քաղաք, լիքը տարբեր տեսակի մարդկանցով:

Մարդուկներից մեկը գնաց տուն, փակեց աչքերը, և հիշեցի, հիշեց, որ ժամանակին ինքը երազանք է ունեցել: Սկսեց արտասվել, չհասկացավ թե ինչու հենց այսպես պատահեց, ինչու հենց հիմա, բայց սկսեց տխրել: Նա այդ վայրկյանին այնքան փոքրիկ էր, այնքան թույլ, որ մյուս մարդկանց թվաց, թե կարող են նրան կոտրել, անցնել, թողնել նրան: Մարդիկ ավելի մեծ էին, իսկ մարդուկն այնքան փոքրիկ էր երևում: Եվ մարդիկ սկսեցին ծիծաղել մարդուկի վրա, նրանք ասեցին, որ նա վախկոտ է, որ նա արտասվում է: Մարդիկ, անգամ չգիտեին, թե որքան ուժեղ էր մարդուկը, որ կարողացել էր հիշել իր երազանքը, նրանք անգամ չգիտեին, թե որքան դժվար է, երբ դու նման չես լինում իրենց, երբ դու սովորական մարդ չես լինում, նրան անգամ չգիտեին, թե որքան ուժ է պետք սենյակում փակվելու ու լուռ արտասվելու համար, որ հանկարծ ոչ ոք չնկատի…Մարդիկ սպանեցին մարդուկին, ստիպեցին, որ նա մոռանա, այն, ինչ հիշել էր…ստիպեցին փոխվել…Մարդուկը փոխվեց…

Իսկ մյուս մարդուկը, արդեն չհասկանալով, թե տիեզերքում ինչ էր կատարվում, ոչինչ չասեց, ուղղակի նստեց ու սկսեց նայել կյանքին…սկսեց նայել աշխարհին, նրան թվում էր, որ ամեն, ինչ իր հունով կընթանա, նրան թվում էր, որ ինքը միակն էր…նա անգամ չհասկացավ, թե ինչպես ինքը փոխվեց…նրան թվում էր, թե իր շրջապատը գնալով նմանվում է իրեն, իրականում նա էր նմանվում բոլորին…մարդուկը նույնպես դարձավ մարդ…սա արդեն այլ աշխարհ էր, այստեղ արդեն պետք էր ցույց տալ, որ դու մարդ ես…մարդկանց մոտ միայն մարդիկ կարող են ապրել…իսկ նա ուզում էր ապրել…նա իրավունք ուներ ապրելու, նա իրավունք ուներ ապրելում, նա իրավունք ուներ…նա ուզում էր սիրել…նա ուզում էր երազել..նրան չէին թողնում…Նրան համոզում էին, որ իրականում հեքիաթները իրականություն չեն դառնում…նրան ստիպեցին հավատալ, որ երազանքները գոյություն չունեն…Բայց տիեզերքում հենց այնպես ոչինչ չի լինում…Ոչինչ, երբեք, ոչ մի բան, երբեք, հենց այնպես չի կատարվում…Նրանք դեռ հանդիպելու էին,, դեռ փոխելու էին բոլոր մարդկանց, դեռ փոխելու էին աշխարհը….

Անցան տարիներ: Կարծես թե, ոչինչ չէր փոխվել: Նույն ճնշող և անհույս իրականությունն էր: Առանց երազանքների, առանց հրաշքների: Մարդուկներն էլ ապրում էին, առաջ էին շարժվում մանր, բայց հաստատուն քայլերով, ամեն մեկը իր ճանապարհով, դեպի իրենց նպատակները: Նրանք մարդ էին դառել նորից, հասարակության մեջ ձուլված, ոչ ոքից չտարբերվող: Բայց ամեն մեկը հոգու խորքում ինչ-որ ծանրություն էր զգում: Վաղուց մոռացված երազանքների ձայնը, դեռ կենդանի էր նրանց հոգում:

Անձրև էր գալիս: Հերթական անհույս, մռայլ աշնանային օր էր: Քայլում էր փողոցով մի մարդուկ: Մոլորված հայացքով նայում էր շուրջը և չէր կարողանում հասկանալ, թե ինչ էր իր հետ կատարվում այսքան տարիների ընթացքում: Ուր էին նրա երազանքները? Ինչու էր նա մոռացել, թե ով է իրականում? Քայլում էր դանդաղ, մտածելով և ուշադրություն չեր դարձնում ուժեղացող անձրևին, որը կարծես թե արտապատկերում էր մութ երկնքում նրա տրամադրությունը:

Քայլում էր, անվերջ քայլում էր: Վախենում էր կանգ առնել: Թվում էր, եթե կանգ առնի, անցյալը նորից կհասնի իրեն, նա նորից կդառնա մի անշունչ, անհույս մարդ, որը ապրում է միայն իներցիայով: Քայլում էր գլուխը կախ, մտքերի մեջ խորասուզված: Փախչում էր: Թեքվում էր աջ, հետո ձախ, մտնում անծանոթ փողոցներ, չմտածելով թե ուր է գնում և ինչի համար:

Հանկարծ ներքին ձայնի դրդմամբ նա բարձացնում է հայացքը: Առջևից քայլում էր ինչ-որ մեկը, նույնպես անձրևից թրջված և մտքերի մեջ մոլորված: Նայում էր ուղիղ նրան: Նայում էր ուշադիր, զարմացած:
Մոտեցավ: Իր նման մի մարդուկ էր: Շատ ծանոթ մարդուկ: Անցյալի պատկերները անցան նրա մտքով և նա հիշեց: Հիշեց ամեն ինչ: Հիշեց նրանց առաջին հանդիպումը, հիշեց թե ինչպես նրանց բաժանեց ամբոխը, ինչպես կյանքը նրանց շպրտեց երկրագնդի տարբեր կողմեր, տարբեր իրականություններ: Հիշեց թե ինչքան կարևոր էին միմյանց համար և ինչպես կորցրեցին միմյանց: Կորցրեցին և երկար տարիներ չէին կարողանում գտնել:

Անձրևը կտրվեց, և դրա հետ մեկտեղ ինչ-որ բան փոխվեց: Ինչ-որ բան, որն աննկատելի մնաց բոլոր մարդկանց համար: Միայն այս երկու մարդուկները զգացին այդ փոփոխությունը իրենց հոգու խորքում:
"Հանդիպեցինք”-մտածեցին նրանք միաժամանակ:
Հանդիպեցին: Նորից, տարիներ անց, հանդիպեցին և հասկացան որ միմյանց կարիքն ունեն: Ինչքան նման են, ինչքան հարազատ: Հասկացան միանգամից, որ երազանքների շունչն է բերել նրանց միմյանց մոտ: Միավորել, դարձրել ուժեղ: Էլ չեն բաժանվի: Ինչ էլ լինի, նրանք ուժեղ են: Նրանք միասին են:

Մի կորցրեք միմյանց, մարդիկ: Պինդ պահեք իրար: Երազեք: Չէ որ երազանքները միշտ էլ իրականություն են դառնում, կարևորը համբերությունն է և հավատը: Ամենինչն էլ անցողիկ է, թե լավը, թե վատը: Իսկ միասին հնարավոր է հաղթահարել կյանքի բոլոր անախորժությունները, դիմադրել ուրիշների ճնշմանը, ուրախանալ, տխրել և երազել: Մի կորցրեք միմյանց, մարդիկ:

Просмотров: 683 | Добавил: arthos | Рейтинг: 1.0/3
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]