Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Декабрь » 7 » Մաքրեք Ձեր ուղեղը «բաց» մտքերից
18:17
Մաքրեք Ձեր ուղեղը «բաց» մտքերից
Մաքրեք Ձեր ուղեղը

Ի՞նչ է նշանակում «բաց» մտքեր: «Բաց» մտքերը դրանք այն գործերի և անելիքների մասին մտածմունքներն են, որոնք Դուք պետք է անեք, բաց դեռ չեք արել: Օրինակ, Դուք զարթնել եք առավոտյան և գիտեք, որ օրվա ընթացքում պետք է զանգահարեք Ձեր ընկերոջը, պետք է կատարեք կոմունալ վճարումները, պետք է աշխատանքի վայրում ինչ-որ գործեր անեք, պետք է Ձեր հեռախոսը տանեք վերանորոգման, պետք է տան համար որոշ գնումներ կատարեք և այլն: Այդ ամենը Դուք պետք է անեք, բայց դեռ չեք արել: Եվ քանի դեռ չեք արել, այդ մտքերն անընդհատ պտտվելու են Ձեր գլխում և Ձեզ անհանգստություն են պատճառելու: Դուք զգալու եք Ձեզ «ոչ ձեր ափսեի մեջ» և զգացում է առաջանալու, որ ինչ-որ բան այնպես չէ, կարծես դուք չեք վերահսկում իրավիճակը:

Այդ անհանգստությունը կարծում եմ բոլորիս է ծանոթ, բայց շատերը չեն հասկանում, թե որն է դրա պատճառը: Իսկ պատճառը չարված գործերի մասին անընդհատ մտածմունքներն են: Երբեմն այդ մտածմունքներից մարդը կարող են նույնիսկ հոգնել, իսկ հետո էլ չհասկանալ, թե ինչից է հոգնել, չէ՞ որ օրվա ընթացքում ֆիզիկական ինչ-որ ծանրաբեռնվածություն առանձնապես չի էլ եղել: Բայց մտավոր աշխատանքը նույնպես հոգնեցնում է, առավել ևս, երբ այդ աշխատանքը Ձեզ ոչ թե հաճույք է պատճառում, այլ անհանգստություն:

Այդ պատճառով էլ, որպեսզի ազատվեք անհանգստությունից, անհրաժեշտ է, որ որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնեք Ձեր կիսատ գործերը: Սկզբում արեք այն գործերը, որոնք Ձեզանից առանձնապես մեծ ջանք և ժամանակ չեն պահանջում: Ազատվեք դրանցից, ապա անցեք մնացածին: Փորձեք կենտրոնանալ գործերից յուրաքանչյուրի վրա առանձին, մեկն ավարտին հասցրեք և նոր անցեք մյուսին: Ամենամեծ խոչընդոտներից մեկն այն է, որ երբ գործերը շատ են, դժվար է կենտրոնանալ կոնկրետ մեկ գործի վրա: Բայց դա անհրաժեշտ է սովորել: Մինչև ավարտին չեք հասցնում մի գործը, մի անցեք մյուսին, այլապես Դուք ռիսկի եք դիմում գործերից ոչ մեկն էլ չհասցնել:

Կա մի այլ եղանակ, որը նույնպես օգնում է ազատել ուղեղը «բաց» մտքերից: Այն բավականին պարզ է` անհրաժեշտ է ուղղակի մտքերը հանձնել ուղեղից թղթին: Դա իրոք օգնում է: Երբ Դուք Ձեր կիսատ գործերի մասին մտածմունքները փոխանցում եք թղթին, Ձեր ուղեղը թեթևանում է, Ձեզ այլևս պետք չէ հիշել այն, թե ինչ Դուք պետք է անեք, քանի որ այդ ամենն արդեն գրված է թղթի վրա: Դուք ուղղակի օրվա ընթացքում անում եք Ձեր գործերը և ջնջում եք դրանք թղթի վրայից: Հավատացեք, այս մեթոդը ոչ միայն օգնում է ազատվել «բաց» մտքերից և անհանգստությունից, այլ նաև դարձնում է Ձեր աշխատանքը ավելի արդյունավետ և Դուք ավելի շատ բան եք հասցնում անել օրվա ընթացքում:

Просмотров: 519 | Добавил: arthos | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]