Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Октябрь » 6 » Մահացել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը
17:12
Մահացել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը

Երեկ երեկոյան մահացել է աշխարհի ամենամիլիարդատեր և ամենահայտնի Apple-յի հիմնադիր Սթիվ Ջոբսը:

Ջոբսը ծնվել էր Սան-Ֆրանցիսկոյում, կյանքի մեծ մասն անցկացրել Կալիֆորնիայում: Հիվանդության մասին հայտնի էր դարձել 2003թ., երբ բժիշկները Ջոբսի մոտ հայտնաբերել էին ենթաստամոքսային գեղձի , իսկ 2009-ին ՝ լյարդի քաղցկեղ և կատարել լյարդի փոխպատվաստում:

«Իմ մոտալուտ մահը գիտակցելն օգնել է ինձ ընդունել շատ դժվար որոշումներ: Որովհետև մնացածը՝ օտարների կարծիքը, հպարտությունը, տապալվելու վախը, ուղղակի անիմաստ են դառնում մահվան առաջ՝ թողնելով միայն այն, ինչ իսկապես կարևոր է»,-ասել է Սթիվ Ջոբսը:

Սթիվ Ջոբսի կենսագրությունում, որ հրատարակվելու է նոյեմբերին, նշվում է, որ նա դաստիարակվել է հայկական ընտանիքում, որ ներգաղթել էր ԱՄՆ Թուրքիայի Մալաթիա քաղաքից:

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ, «Սթիվ Ջոբս. Կենսագրություն գրված Ութոլտեր Այզաքսոնի կողմից» գրքում ասված է, որ Ջոբսի խորթ մայրը Կլարա Հակոբյանը ներգաղթել է Մալաթիայից 1915-ից հետո: Կլարայի հայրը` Լուիս Հակոբյանը ծնվել է Մալաթիայում 1894թ., իսկ մայրը` Վիկտորիա Արթինյանը Իզմիրից է:

Նա մահացել է հոկտեմբերի 5-ին, 56 տարեկան հասակում, Կալիֆոռնիայի Կուպերտինո քաղաքում:Նշենք, որ Հայաստանում Apple-ի ներկայացուցչության մոտ այսօր մարդիկ ծաղիկներ եւ մոմեր են բերում ի հիշատակ Սթիվ Ջոբսի:
Google որոնողական համակարգն իր հերթին իր գլխավոր էջում տեղադրել է apple.com կայքի հղումը:
Просмотров: 494 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]