Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Октябрь » 12 » Իռլանդիա – Հայաստան 2:1, կեցցե՛ հայկական ֆուտբոլը
03:37
Իռլանդիա – Հայաստան 2:1, կեցցե՛ հայկական ֆուտբոլը

Ահա ավարտված է Իռլանդիա – Հայաստան խաղը 2:1 հաշվով և մենք պարտվեցինք: Պարտվեցի՞նք: Օ՜ ոչ, մենք հաղթեցինք: Այո-այո մի զարմացեք, գուցե պարտվեցինք ու չանցանք Եվրո 2012 եզրափակչի փլեյ օֆ, բայց մենք այժմ կարող ենք հպարտորեն ասել, որ մենք ունենք իսկական ֆուտբոլ, ունենք հրաշալի, նույնիսկ հանճարեղ ֆուտբոլիստներ, որոնք կարող են և պետք է խաղան եվրոպական գրանդ ակումբներում: Իսկ մեր մարզիչ Վարդան Մինասյանն էլ համոզված եմ, որ մոտ ապագայում հրավիրվելու է բազմաթիվ մեծ ակումբների կողմից: Ես նրան կոչել եմ մեր հայ Մոուրինյո:

Չնայած խաղի ընթացքում մեր տղաների թույլ տված ոչ քիչ սխալների, միևնույն է իրենց խաղը ես շատ սիրեցի և միևնույնն է ես իրենց ցավը տանեմ, հալալա մեր տղաներին, վստահ եմ, որ եթե այսպես շարունակեն խաղալ և մի փոքր էլ դասեր քաղեն իրենց սխալներից, ոչ հեռավոր ապագայում Հայաստանի հավաքականին կանգնեցնելը անհնար կլինի: Միայն մեր տղաները հոգեբանորեն չընկճվեն:

Տղեք ջան, դուք արդեն հերոսներ եք:

Կեցցե՛ն մեր ֆուտբոլիստները, Կեցցե՛ հայկական ֆուտբոլը և Կեցցե՛ Հայաստանը…

Просмотров: 531 | Добавил: arthos | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]