Приветствую Вас, Гость
Главная » 2015 » Март » 5 » Internet Explorer-ով բացված էջը կարող է հետևել մկնիկի կոորդինատներին
12:39
Internet Explorer-ով բացված էջը կարող է հետևել մկնիկի կոորդինատներին


Internet Explorer դիտարկչում հայտնավերբել է վտանգավոր սխալ, որը թույլ է տալիս հետևել մկնիկի կոորդինատներին` նույնիսկ եթե դիտարկչում բացված էջը գտնվում է ծալած վիճակում: Բացթողումը առկա է Internet Explorer-ի բոլոր տարբերակներում (6-10): Օրինակ այս բացթողման միջոցով հակերները կարող են ստանալ վիրտուալ ստեղնաշարով հավաքվող գաղտնաբառերը (վիրտուալ ստեղնաշարը կարող եք գտնել Start Menu-ում On-Screen Keyboard անվան տակ):  Վիրտուալ ստեղնաշարերը հիմնականում օգտագործվում են համակարգչի մեջ տեղադրված keylogger ծրագրերից պաշտպանելու համար, որոնք կարող են ստեղնաշարի վրա հավաքած տեքստերը ուղարկել հակերներին: Փաստորեն  Internet Explorer-ում վիրտուալ ստեղնաշարերից օգտվելը ավելի վտանգավոր է:

 
 
Micrososft-ում տեղյակ են այս բացթողման մասին, սակայն մոտ ապագայում չեն նախատեսում այն վերացնել: Մինչ այդ արդեն գովազդային ընկերությունները օգտագործում են այս բացթողումը ինտերնետային կայքերում օգտագործողների մկնիկների հետագծերն ու կոորդինատները ֆիքսելու համար: Ընդ որում հնարավոր է նաև հետևել պատուհանի չափսերի և դիրքի փոփոխմանը:
 
 
Բացթողումը տեսնելու համար բացեք այս կայքը Internet Explorer-ով, այնուհետև այն շարժեք մկնիկը բացված էջում կամ համակարգչի էկրանի վրա:
Просмотров: 381 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]