Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Сентябрь » 2 » Ինտերնետ էքսպլորերը մնում է առաջատար
17:25
Ինտերնետ էքսպլորերը մնում է առաջատար

Thumbnail image for Ինտերնետ էքսպլորերը մնում է առաջատարՎերջին ամսվա ընթացքում ինտերնետ էքսպլորերը (IE) մնացել է ամենահանրաճանաչ բրաուզերը։ Ավելին, մայիս ամսվա ընթացքում ԱՄՆ-ում աճել է IE-ից oգտվողների թիվը, եւ սրա հաշվին չնչին չափով (0 .66%) բարելավել համաշխարհային շուկայում իր առաջատար դիրքը, իսկ Internet Explorer 8-ը դարձել է թիվ 1 բրաուզերը եւ Google Chrome-ից առաջ անցել ավելի քան 3 անգամ։

Եթե դիտարկենք յուրաքանչյուր բրաուզերի համաշխարհային օգտագործման չափաբաժինները, ապա էքսպլորերների ընտանիքից միայն  IE-8-ին բաժին է ընկնում ընդհանուր շուկայի 25.84 տոկոսը։

Հետաքրքիր է, որ IE-ի նոր տարբերակների կողքին մարդիկ շարունակում են օգտվել նախորդներից, եւ էքսպլորեր-6-ը 17.17 տոկոսով շարունակում է գրավել երկրորդ տեղը։ Երրորդ հորիզոնականում է Ֆայրֆոքս 3.6-ը՝ 11.79 տոկոսով, իսկ չորրորդ տեղում՝ դարձյալ էքսպլորերը, իր 7-րդ թողարկմամբ։

Եթե միաձուլենք ինտերնետ էքսպլորերի բոլոր 3 տարատեսակները, ապա միասնական չափաբաժինը կազմում է  60.32 տոկոս։ Գուգլ-ի Քրոմ-ը, թեեւ վերջին ամսվա ընթացքում ունեցել է 0.2 տոկոսանոց աճ, մնում է համեստ 8-րդ հորիզոնականում։

Ավելին, Internet Explorer 8-ը համարվում է նաեւ ամենաանվտանգ վեբ-բրաուզերը՝ տարատեսակ վնասակար ծրագրերի (malware) հարձակումներից պաշտպանվելու ունակությամբ։

Եզրակացությունը մեկն է՝ էքսպլորերը կայուն կերպով շարունակում է պահել իր մենաշնորհային դիրքը վեբ-բրաուզերների համաշխարհային շուկայում եւ բնավ չի պատրաստվում իր տեղը զիջել մյուսներին ու «դանդաղորեն մահանալ»։

Просмотров: 624 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]