Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Декабрь » 13 » Ինչպես վերաբերվել անհաջողություններին
08:28
Ինչպես վերաբերվել անհաջողություններին

Խնդրում եմ նայեք նկարին: Ցավոք, հենց այդպես են վերաբերվում շատ մարդիկ իրենց անհաջողություններին: Չնայած հաճախ այն, ինչ նրանց հետ տեղի է ունենում, անհաջողություն չես էլ անվանի և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես դրան վերաբերվում: Կարծում եմ կհամաձայնվեք, որ ժամանակ առ ժամանակ բոլորիս կյանքում էլ ինչ-որ բացասական բաներ են լինում, բոլորս էլ ինչ-որ խնդիրներ ենք ունենում և բոլորիս մոտ էլ լինում են պահեր, երբ ինչ-ինչ գործերում մենք անհաջողության ենք մատնվում: Հիշեք, որ դա բոլորի մոտ է լինում:Բայց ոմանք այդ անհաջողություններից հետո հուսահատվում են և հիասթափվում (երբեմն նաև իրենց անհաջողակ են համարում), իսկ ոմանք էլ` դրանից հետևություններ են անում և շուտ դրա մասին մոռանում:

Հաջողակ մարդիկ ասում են. «Անհաջողությունը դա փորձ է, որն անխուսափելի է և առանց որի մենք չենք հասնի հաջողության»: Որոշներն էլ ասում են. «Եթե ուզում ես հասնել հաջողության, կրկնապատկիր անհաջողություններիդ թիվը»: Սա ամենակարևոր կետերից մեկն է, որը պետք է այս կայքից վերցնի մեր ընթերցողը` անհաջողությունը դա ժամանակավոր է և եթե դրան վերաբերվել որպես փորձ, դրա վրա սովորել և դրանից չհուսահատվել, ապա ժամանակի ընթացքում այն անպայման կվերածվի հաջողության:

Երբ ընդունում ես այս մտածելակերպը, կյանքը իրոք դառնում է ավելի հեշտ և հաճելի: Քո առջև բազմաթիվ նոր հնարավորություններ են բացվում, որոնք նախկինում կամ չէիր նկատում, կամ դրանցից խուսափում էիր:

Անհաջողություններից վախենալը հաճախ բերում է անգործության, անհաջողությունների վրա կենտրոնանալը` բացասական լիցքերի: Ցանկացած իրավիճակին կարելի է տարբեր ձև վերաբերվել: Մեկը կարող է բաժակը գցել և ջարդել` «ողբալով» կորստի համար, մյուսը կարող է ուրախանալ, որ իրեն բան չեղավ: Մեկը կարող է տխրել, որ համակարգիչը փչացավ, մյուսը կարող է ուրախանալ, որ ժամանակ ստեղծվեց գիրք կարդալու համար: Ցանկացած իրավիճակի մեջ կարելի է տեսնել անհաջողություն, իսկ կարելի է նաև` հնարավորություն:

Անհաջողությունից հուսահատվելով և հիասթափվելով Դուք ոչինչ չեք փոխում: Նույնիսկ, եթե իրավիճակն այնպիսին է, որ դա իրոք անհաջողություն է, որի մեջ հնարավոր չէ դրական ոչինչ գտնել, միևնույն է` դրա վրա կենտրոնանալով և դրա մասին մտածելով Դուք միայն Ձեզ եք վնաս հասցնում: Ինչ էլ որ լինի, եթե դա իր մեջ բացասական երանգ է պարունակում, աշխատեք հնարավորին շուտ մոռանալ դրա մասին: Դա արդեն անցյալում է, ունեցա՞ք այդ փորձը, վե՛րջ, մոռացեք դրա մասին և նայեք դեպի ապագան: Եվ վերջում, ևս մեկ անգամ հիշենք հայտնի աֆորիզմը. «Անհաջողությունը ժամանակավոր է: Հանձնվելով` դուք դարձնում եք այն մշտական»:

Просмотров: 442 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]