Приветствую Вас, Гость
Главная » 2015 » Март » 8 » Ինչպես ճիշտ սափրվել / թրաշվել
14:36
Ինչպես ճիշտ սափրվել / թրաշվել

Ինչպես ճիշտ սափրվել / թրաշվել

Յուրաքանչյուր տղամարդու առօրյայի անբաժանելի մասն է կազմում սափրվելու գործընթացը: Անկախ նրանից՝ ձեզ դա դուր է գալիս, թե ոչ, եթե դուք տղամարդ եք, ապա ստիպված եք պարբերաբար որոշակի ժամանակ հատկացնել սափրվելու գործընթացին: Իհարկե, կարելի է նաև չսափրվել ընդհանրապես, սակայն երկար ժամանակ սափրվելու դեպքում դուք, մեղմ ասած, ոչ այդքան գրավիչ տեսք կունենաք:

Այս գործընթացը, չնայած իր թվացյալ պարզությանը, շատ գաղտնիքներ է պարունակում, որոնք էլ մենք կփորձենք բացահայտել մեր այս հոդվածում՝ փորձելով նաև ձեզ համար սափրվելու գործընթացը դարձնել հաճելի:

Եվ այսպես, սկսենք:

Նախ և առաջ պետք է կողմնորոշվեք սափրվելու գործիքի ընտրության հարցում: Դա կարող է լինել  փոփոխուն սայրերով ածելի, միանգամյա օգտագործման ածելի կամ էլ էլեկտրական ածելի: Ամեն ինչ կախված է Ձեր մաշկի տեսակից, զգայունությունից և այլն:

Էլեկտրական ածելիով թրաշվելուն մեր հոդվածում չենք անդրադառնա, քանի որ այդ գործընթացը մեծ դժվարություններ չի առաջացնում: Այս հոդվածը նախատեսված է սովորական մեխանիկական ածելիներով սափրվողների համար:

 

Ինչպես ճիշտ սափրվել: Քայլ առաջին:

Շատ տաք ջուր: Լավ լվացեք Ձեր դեմքը սափրվելուց առաջ: Դա կնախապատրաստի մաշկը սայրի հետ շփմանը, կփափկացնի դեմքի մազերը: Դրանից բացի, կարելի է նաև օգտագործել հատուկ քսուքներ:

Ինչպես ճիշտ սափրվել / թրաշվել

Վերցրեք սրբիչ, թրջեք այն տաք ջրում, ճզմեք և դրեք ձեր դեմքին 30-40 վայրկյանով: Դա նույնպես կօգնի փափկացնել և հանգստացնել մազերը և մաշկը:

 

Ինչպես ճիշտ սափրվել / թրաշվել

 

Ինչպես ճիշտ թրաշվել: Քայլ երկրորդ:

Փրփուր և գել: Լցրեք սափրվելու փրփուրը կամ գելը ձեռքի ափի մեջ և հավասարաչափ քսեք այն Ձեր ծնոտին, այտերին և պարանոցին շրջանաձև շարժումներով: Հավասարաչափ ծածկեք Ձեր դեմքի բոլոր այն հատվածները, որոնք պատրաստում եք սափրել: Կարող եք նաև օգտագործել խոզանակ:

 

Ինչպես ճիշտ սափրվել / թրաշվել

 

Անպայման համոզվեք, որ ձեր ածելիի սայրը սուր է: Ոչ մի դեպքում չթրաշվեք բութ ածելիով - դա ամենայն հավանականությամբ կհանգեցնի մաշկի գրգռման և կտրվածքների: Հատկապես սա կարևոր է նրանց համար, ովքեր ունեն զգայուն մաշկ: Եթե Դուք օգտագործում եք միանգամյա օգտագործման ածելիներ, ապա փոխեք դրանք ինչքան հնարավոր է հաճախ: 2-3 սափրումը առավելագույնն է միանգամյա օգտագործման ածելիների համար: Այդ իսկ պատճառով այս քայլում պետք է կամ նոր ածելի վերցնել, կամ էլ փոխել սայրը:

Ինչպես ճիշտ սափրվել: Քայլ երրորդ:

Սափրվելը պետք է սկսել այտերից. ածելին մոտեցրեք դեմքին և սայրը անցկացրեք դեմքով վերևից ներքև: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ շատ հեշտ է, կարևոր է չափը չանցնել, մազերը այս հատվածում շատ «հնազանդ» են և հեշտ են սափրվում:

 

Ինչպես ճիշտ սափրվել / թրաշվել

 

Գլխավոր կանոնը. պետք է սափրվել մազերի աճի ուղղությամբ, և ոչ մի դեպքում հակառակ ուղղությամբ: Ոմանք, չնայած, փոքրիկ հնարքի են դիմում` մաշկը չգրգռելու համար սափրվելով աճի ուղղությամբ, բայց որոշակի անկյան տակ: Փորձեք ինքներդ և տեսեք, թե որ տարբերակն է ձեզ ավելի հարմար:
Կարելի է նաև ազատ ձեռքով ձգել մաշկը, այն դարձնելով ավելի ձիգ: Դա, մասնավորապես, կարող է օգնել ուղիղ անկյան տակ աճող մազերը սափրելիս:

 

Ինչպես ճիշտ սափրվել / թրաշվել

 

Սայրը շատ ուժեղ սեղմել պետք չէ: Բավական են հարթ, հաստատուն շարժումները: Այդ շարժումների ուժը յուրաքանչյուրը որոշում է իր համար:
Ծնոտի տակ սափրվելիս պետք է սայրը տանել պարանոցից դեպի կզակը ուղղությամբ: Պարանոցի վրա հաճախ հանդիպում է այնպիսի խնդիր, ինչպիսին են «սերտաճած մազերը»: Բայց այդ խնդիրը շատ հեշտ է լուծել, պետք է ուղղակի սերտաճած մազը առանձնացնել մաշկից սովորական ստերիլ պինցետի օգնությամբ և հետո սափրել այն: Թրաշվելուց հետո մաշկի այդ հատվածները ցանկալի է մշակել մաշկի խնամքի համար հատուկ քսուքներով՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:

 

Ինչպես ճիշտ սափրվել / թրաշվել

 

Կտրվածքներից խուսափելու համար մաշկի վրայով սայրի ամեն (կամ ամեն երկրորդ) անցումից հետո անհրաժեշտ է ածելիի սայրը մաքրել հոսող տաք ջրի տակ:
Սակայն, այստեղ կան նրբություններ: Եթե ձեր դեմքի մազերը կոշտ չեն, ապա ածելիի սայրը կարող եք թրջել սառը ջրում՝ այն ավելի լավ կսափրի: Սակայն, եթե դուք ունեք կոշտ մազեր, մոռացեք սառը ջրի մասին:

 

Ինչպես ճիշտ սափրվել / թրաշվել

 

Եվ այսպես, դուք թրաշեցիք այտերը և պարանոցը: Ժամանակն է անցնել կզակին և բեղերին: Այստեղ ամենակոշտ մազերն են, և, որպեսզի խուսափեք այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են գրգռվածությունը և կտրվածքները, պետք է փափկեցնեք մազերը: Իսկ ինչպե՞ս դա անել:

Նախ և առաջ, Ինչպես.RU կայքը խորհուրդ է տալիս մաշկի այդ հատվածները սափրել վերջում, որպեսզի սափրվելու հեղուկը հասցնի բավարար չափով խոնավեցնել մաշկը և փափկացնել մազերը: Եթե անհրաժեշտ է, տաք ջրով լվացեք այդ հատվածները, որից հետո նորից հավասարաչափ քսեք գելը/փրփուրը: Շուրթերի վերևի մազերը պետք է սափրել մաշկի այդ հատվածը ատամներին սեղմած: Սայրը ուղղեք փոքր անկյան տակ, այդպես մազերը ավելի հեշտ կսափրվեն, կկատարեք քիչ շարժումներ և կխուսափեք մաշկի գրգրռվածությունից:

 

Ինչպես ճիշտ սափրվել / թրաշվել

 

Ինչպես ճիշտ թրաշվել: Քայլ չորրորդ:

Դժվար հասանելի մասեր: Ջրով մաքրեք գելի/փրփուրի մնացորդները և ստուգեք մաշկի վրա բաց թողնված մասերի առկայությունը: Եթե որոշակի հատվածներում մնացել են մազեր, կարող եք նորից փրփուր կամ գել չքսել, պարզապես թրջեք սայրը տաք ջրով և մաքրեք այդ հատվածները մազերից:

 

Ինչպես ճիշտ սափրվել / թրաշվել

 

Ի՞նչ անել դժվար հասանելի մասերի հետ:
Հաճախ առաջանում են դժվարություններ, կապված այտերի քթին մոտ և ականջների ու պարանոցի միջև հատվածները սափրելոը հետ կապված: Եթե վերոնիշյալ գործողությունները կատարելուվ հետո դուք հայտնաբերեք չսափրված հատվածներ, որոնք չեն սափրվում մազերի աճի ուղղությամբ, փորձեք դրանցից յուրաքանչյուրին ցուցաբերել յուրահատուկ մոտեցում՝ փորձելով տարբեր անկյուններ, նույնիսկ մազերի աճին հակառակ: Կարևոր է, սակայն, չափը չանցնել, այլապես ձեր մաշկը դա չի ների:

Ինչպես ճիշտ սափրվել: Քայլ հինգերորդ:

Լվացվեք զով ջրով: Չափազանց սառը ջուր մի օգտագործեք, քանի որ մաշկի ծակոտիները կնեղանան և փորք կտրվածքները դժվար կլինի մշակել քսուքներով:

 

Ինչպես ճիշտ սափրվել / թրաշվել

 

Աշխատեք չօգտագործել օդեկոլոն - այն չի պարունակում հատուկ յուղեր, որոնք փափկացնում են մաշկը, և պարունակում է շատ սպիրտ, որը այն չորացնում է:
Սափրվելուց հետո քսելու համար հատուկ լոսյոնից բացի կարելի է որոշ ժամանակ անց օգտագործել նաև սովորական կրեմ: Այն կհանգստացնի և կխոնավեցնի մաշկը:

Օգտակար խորհուրդներ Ինչպես.RU կայքից

Ինչպես ճիշտ սափրվել / թրաշվելԱմենահամար ժամանակը սափրվելու համար առավոտն է: Գիշերվա ընթացքում մաշկը հանգստանում է, այդ իսկ պատճառով ավելի լավ է սափրվել առավոտյան: Սակայն դա չի նշանակում, որ պետք է առավոտյան զարթնելուց հետո միանգամից վազել թրաշվելու, թողեք, որ անցնի 10-15, որ մաշկը նույնպես «զարթնի»:
Սափրվելուց անմիջապես հետո քսուքներ օգտագործել չի կարելի, այլապես կունենաք անցանկալի բշտիկներ: Սկզբից լվացվեք սառը ջրով, հետո քսեք լոսյոնը (aftershave), ծայրահեղ դեպքում օդեկոլոն: Եվ միայն մի քանի րոպե հետո կարելի է մաշկին քսել հատուկ քսուքներ:

Օգտագործեք չափավոր տաքության ջուր, պետք չէ սափրվելիս լվացվել եռման աստիճանի ջրով: Ջուրը պետք է լինի չափավոր ջերմաստիճանի՝ բավականին տաք, բայց ոչ վառող:

Ամեն օր պետք չէ թրաշվել: Ինչպես գիտեք, որքան հաճախ եք սափրվում, այնքան ավելի հաճախ են աճում մազերը և ավելի կոշտ են դառնում: Ինչպես.RU կայքի կարծիքով, ամենաօպտիմալն է սափրվել երեք օրը մեկ:

Ածելիների ընտրությունը կրում է անձնական բնույթ, յուրաքանչյուրն ընտրում է այն, ինչն իրեն ավելի հոգեհարազատ է: Միակ ընդհանուր կանոնը, որը պետք է հիշել՝ փոխեք սայրերը որքան հնարավոր է հաճախակի:

Փրփու՞ր, թե՞ գել: Ավելի լավ է ընտրել սափրվելու համար գել, որը չի պարունակում օճառ: Բացի այդ, փրփուր օգտագործելիս մենք չենք տեսնում այն հատվածները, որոնք սափրում ենք, այդ իսկ պատճառով թրաշվելու համար նախատեսված գելը լավագույն ընտրությունն է հարմարավետ և արագ սափրվելու համար:

Սափրվելուց հետո պետք չէ մաշկը շփել սրբիչով: Բավական է ուղղակի այն հպել դեմքին և չորացնել դեմքը:

Եթե սափրվելուց հետո հաճախակի ունենում եք խնդիրներ մաշկի հետ, փնտրեք ձեր մաշկի համար հատուկ քսուքներ, յուղեր, սպիրտ չպարունակող լոսյոններ: Օգտագործեք B խբմի վիտամիններով հարուստ սնունդ: Եթե խնդիրները չեն վերանում, դիմեք մաշկաբանի օգնությանը:

Եվ միշտ հիշեք, որ թրաշվելը պետք է ձեզ միշտ հաճույք պարգևի, և ոչ թե մաշկի գրգռվածություն:

Просмотров: 1038 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]