Приветствую Вас, Гость
Главная » 2015 » Март » 8 » Ինչպես նիհարել առանց դիետաների
14:38
Ինչպես նիհարել առանց դիետաների

Ինչպես նիհարել առանց դիետաներիԱվելորդ քաշը դարձել է 21-րդ դարի աղետներից մեկը: Անառողջ սնունդը, մթնոլորտի աղտոտումը և այլ գործոններ ակտիվորեն նպասում են մարդկանց ավելորդ քաշի ձեռքբերմանը: Ավելորդ քաշը ոչ միայն գրավիչ չէ, այլև կարող է առաջացնել լուրջ առողջական խնդիրներ: Այդ իսկ պատճառով ավելորդ քաշով տառապող ցանկացած մարդու մոտ վաղ թե ուշ առաջանում է հարց` Ինչպես նիհարել:

Շատերը նիհարելու համար առաջարկում են զանազան դիետաներ, դեղամիջոցներ, որոնց օգտագործումը հաճախ վատ հետևանքներ է ունենում օրգանիզմի համար:

Ստորև մենք ներկայացրել ենք խորհուրդների շարք, որոնց հետևելով կարող եք հեշտությամբազատվել ավելորդ քաշից առանց որևէ դիետաների կամ դեղամիջոցների:

Ինչպես նիհարել առանց դիետաների. խորհուրդներ

Ինչպես նիհարել առանց դիետաներիՀաճախ սնվեք

Սնվեք առնվազն 4 ժամը մեկ, համեմատաբար փոքր բաժիններով: Եթե դուք երկար ժամանակ քաղցած մնաք, ապա սովի զգացումը կստիպի ձեզ ուտել ավելին, քան անհրաժեշտ է ձեր օրգանիզմին և դուք ոչ միայն չեք նիհարի, այլևկգիրանաք:

Միշտ ընտրեք ավելի փոքր չափերի ափսեԻնչպես նիհարել

Այս կանոնը շատերին է հայտնի, սակայն ոչ բոլորն են հավատում, որ այն աշխատում է: Իրականում, մեր ուղեղը նշանակալիորեն չի զգում ափսեների միչև եղած տարբերությունը, սակայն մեկ ափսե ուտելուց հետո հագեցվածության ազդակներ է տալիս: Այսպիսով դուք ավելի շուտ եք հագենում, քիչ ուտում ևնիհարում:

Օգտագործեք ցածր կալորիականությամբ սնունդԻնչպես նիհարել առանց դիետաների

Ռացիոնն ամբողջովին փոփոխել անհրաժեշտ չէ, ավելին` դա կարող է ստրեսի ենթարկել ձեր օրգանիզմը: Նիհարելու համար ուղղակի փոխարինեք ձեր սովորական ուտեստները պակաս կալորիականությամբ փոխարինիչներով, օրինակ՝ փոխարինեք սովորական աղցանը առանց մայոնեզի աղցանով, կապուչինոյի փոխարեն ըմպեք էսպրեսսո և այլն: Տարբերությունը նկատելի է. երե օրինակ 1 բաժակ էսպրեսսոյի էներգետիկ արժեքը 30 կկալ է, ապա կապուչինոյինը` 260 կկալ: Ցանկալի է օրական օգտագործել ոչ ավելին, քան 1200 կկալ:

Ինչպես նիհարել առանց դիետաներիՆույնիսկ ամենաօգտակար սնունդը կերեք փոքր բաժիններով

Նույնիսկ ամենաչգիրացնող սնունդը չափից մեծ քանակությամբ ուտելու դեպքում կարող է ոչ միայն չօգնել նիհարելուն, այլև ընդհակառակը` գիրացնել:

Օրինակ` մի կին նիհարելու համար սնվել է միայն յոգուրտով և մրգային աղցանով, սակայն նիհարելու փոխարեն ավելի է գիրացել: Պատճառը հետևյալն է. յուրաքանչյուր անգամ սնունդ ընդհունելիս նա կերել է 6 բաժին յոգուրտ և 1 աման մրգային աղցան: Մրգերը պարունակում են բավականին մեծ քանակությամբ շաքար, իսկ յոգուրտի (ոչ յուղազրկված) 6 բաժինը պարունակում է մոտ 150*6 = 600 կկալ:

Ինչպես նիհարել առանց դիետաների

Ինչպես նիհարել առանց դիետաներիՆախաճաշին նապատվությունը տվեք սպիտակուցներին

Նախաճաշի կերակուրն ընտրելիս նախապատվություն տվեք սպիտակուցային սննդին, քանի որ գիտնականներն ապացուցել են, որ միևնույն քանակությամբ օգտագործելու դեպքում սպիտակուցային սնունդը ավելի շատ է հագեցնում սովի զգացումը: Այսպիսով, կստանաք անհրաժեշտ էներգիա, կմնաք կուշտ և ավելի քիչ ուտելիքի պահանջ կունենաք ճաշին, քիչ կուտեք և կնիհարեք:

Ինչպես նիհարել առանց դիետաներիՊատրաստեք ավելի շատ ապուրներ

Ապացուցված է, որ եթե օրինակ նույն քանակությամբ հավի միսը տապակելու փոխարեն պատրաստեք ապուր, ապա երկրորդ տարբերակում սնունդը ավելի դանդաղ կընկալվի: Այսպիսով դուք ավելի քիչ կուտեք և կմնաք հագեցված: Սակայն այս տարբերակով չարաշահել պետք չէ: Օգտագործեք նաև կոշտ սնունդ, որպեսզի պահպանեք ատամների և մարսողական համակարգի առողջությունը: Պետք է մտածել ոչ միայն նիհարելու, այլև ձեր առողջության մասին:

Ինչպես նիհարել առանց դիետաներիՍեղանին դրեք ավելի քիչ տեսակի կերակուրներ

Եթե ուզում եք նիհարել, սեղանին մի դրեք մեծ քանակությամբ տարբեր տեսակների կերակուրներ, քանզի ձեր մոտ ցանկություն կառաջանա դրանցից յուրաքանչյուրը համտեսելու: Սակայն, պետք չէ երկար ժամանակ սնվել միանման ուտեստներով. ձեր օրգանիզմին անհրաժեշտ է ուտեստների զանազանություն:

Ինչպես նիհարել առանց դիետաներիՕգտագործեք ցածր յուղայնությամբ կաթնամթերք

Կաթնամթերքները պարունակում են մեծ քանակությամբ կալցիում, որը նպաստում է օրգանիզմից ավելորդ ճարպերի դուրսբերմանը, ինչը հանգեցնում է ձեր նիհարելուն:

Ինչպես նիհարել առանց դիետաներիԶբաղվեք Սպորտով

Սպորտով զբաղվելը նպաստում է օրգանիզմի ավելորդ ճարպերի այրմանը և ակտիվացնում է նյութափոխանակությունը, ազդելով նաև պարապմունքներից հետո: Ճիշտ է, սպորտով զբաղվելիս այրվում են հիմնականում ածխաջրերը, սակայն վերջիններիս վերականգնման ժամանակ այրվում են արդեն ավելորդ յուղերը և դուք նիհարում եք: Նաև սպորտով զբաղվելը դրական է ազդում ձեր առողջության վրա, իսկ ամուր առողջությունըառանց դիետաների նիհարելու կարևոր նախապայմաններից է:

Ինչպես նիհարել առանց դիետաներիՇատ շարժվեք

Երբ մենք շարժվում ենք, մեր պուլսը արագանում է և օրգանիզմի կալորիաներն ավելի արագ են այրվում: Այնպես որ քայլեք, վազեք, պարեք, շատ զբոսնեք և կտեսնեք զգալի արդյունք: Դուք կամրապնդեք ձեռ առողջությունը և կկարողանաքնիհարել առանց դիետաների:

Просмотров: 767 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]