Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Сентябрь » 3 » Ինչպես կատարել 1 գրառում միանգամից բոլոր ցանցերում
15:49
Ինչպես կատարել 1 գրառում միանգամից բոլոր ցանցերում

Thumbnail image for Ինչպես կատարել 1 գրառում միանգամից բոլոր ցանցերում (Google+, Facebook, Twitter…)Համոզված եմ, որ բոլորիդ մոտ էլ եղել է նման իրավիճակ, երբ նույն հաղորդագրությունը կամ գրառումը տեղադրել եք (կամ՝ ցանկացել եք հրապարակել) տարբեր ցանցերում:

Ինքս երբեմն բլոգի նոր գրառումների վերաբերյալ կարճ տեղեկացում եմ տեղադրում ֆեյսբուքում, գուգլ-պլյուսում, թվիտերում եւ արմենիքսում: Եվ ամեն անգամ անհրաժեշտություն է ծագում հերթով մտնել այդ ցանցերը եւ սփռել իմ խոսքը:

Ցանկանում եմ Ձեզ ներկայացնել Գուգլ Քրոմի մի extention, որը թույլ կտա կատարել միայն մեկ գրառում, բայց հրապարակել այդ գրառումը բոլոր սոցիալական ցանցերում:

Գուգլ Քրոմի այս լրացումը կոչվում է Publish Sync:

publish_sync

Բնական է, որ այս հավելյալ ծրագիրը գործում է միայն քրոմ բրաուզերում:

publish sync կոճակըՁեզ մնում է միայն ավելացնել այս extention-ը Ձեր քրոմին, բացել Ձեր գուգլ պլյուսը, վերին աջ անկյունում սեղմել Publish Sync-ի նշանը, հերթով ավելացնել եւ Ձեր գուգլ պլյուսին «կցել» ֆեյսբուքի եւ թվիտերի Ձեր հաշիվները, թույլատրել ու հաստատել դրանք:

Այս մի քանի րոպեանոց քայլերից հետո, Ձեր գուգլ պլյուսի նոր հաղորդագրություն կատարելու դաշտի ներքեւում կհայտնվեն երկու նոր վանդակներ (իմ դեպքում՝ Facebook եւ Twitter): Գուգլ-պլյուսում որեւէ գրառում կատարելիս, նշեք այս երկու վանդակները, եւ Ձեր գուգլ-պլյուսյան գրառումն ավտոմատ կերպով կհայտնվի նաեւ Ֆեյսբուքի Ձեր պատին եւ Թվիտերի Ձեր հոսքին:

Ահա իմ հաղորդագրությունը գուգլ-պլյուս ցանցում:

publish_sync

Ահա եւ գուգլ-պլյուսյան գրառման ավտոմատ արտատպումները ֆեյսբուքում եւ թվիտերում:

Просмотров: 632 | Добавил: arthos | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]