Приветствую Вас, Гость
Главная » 2015 » Март » 8 » Ինչպես բուժել մրսածությունը
14:37
Ինչպես բուժել մրսածությունը

Շատերիս հետ է պատահում, որ ցուրտ եղանակի, եղանակին անհամապատասխան հագնվելու և այլ պատճառներով մեզ մոտ առաջանում է մրսածություն:

Շատերը մրսածութունը շփոթում են գրիպի հետ, սակայն դրանք նույնը չեն:

Մրսածությունը առաջանում է հիմնականում օրգանիզմի սառեցումից հետո, սակայն օրգանիզմի սառեցումը ուղղակիորեն մրսածություն չի առաջացոնում:

Մրսածությունն առաջանում է իմունիտետի թուլացման և ինֆեկցիաների պատճառով:

Գրիպը վիրուսային հիվանդություն է, իսկ մրսածությունը` մանրեային, այնպես որ գրիպի դեմ զանազան հակավիրուսային հաբերը մրսածության դեպքում չեն օգնի, այլ ընդհակառակը` կվնասեն ձեր օրգանիզմին:

Շատերը մտածում են, թե մրսածությունը բուժման կարիք չունի և եթե ոչինչ չանել, այն ինքնաբերաբար կանցնի: Ինքն իրենով մրսածությունը մեծ վտանգ չի ներկայացում, սակայն եթե անուշադրության մատնվի, կարող է վերածվել ավելի վտանգավոր հիվանդությունների՝ բրոնխիտի, թոքաբորբի և այլն: Այնպես որ մրսածությունն արժե բուժել:

Իսկ ինչպե՞ս բուժել մրսածությունը: Դրա համար արեք հետևյալը.

  • Խմեք շատ հեղուկներ
    Ինչպես բուժել մրսածությունըՄրսածության դեմ շատ օգտակար է մեծ քանակությամբ հեղուկների օգտագործումը: Դրանք նպաստում են օրգանիզմից զանազան տոքսինների դուրսբերմանը: Խմեք համեմատաբար տաք հեղուկներ, օրինակ՝ լիմոնով թեյ, սակայն ոչ չափազանց տաք և վառող, քանզի այդ դեպքում շատ տաք հեղուկը կարող է վնասել ձեր կոկորդի թաղանթը:
  • Օգտագործեք շատ վիտամիններ
    Ինչպես բուժել մրսածությունըՄրսածության ժամանակ օրգանիզմը թուլանում է, և այն ամրապնդելու համար անհրաժեշտ է օգտագործել մեծ քանակությամբ վիտամիններ պարունակող սնունդ, հիմնականում մրգեր: Հատկապես օգտակար է վիտամին C-ն:
  • Սնվեք թեթև սնունդով
    Ինչպես բուժել մրսածությունըՔանի որ մրսածության ժամանակ օրգանիզմը թուլանում է, ապա մարսողական համակարգի բեռնվածությունը ավելի կբարդացնի ձեր վիճակը, այդ իսկ պատճառով օգտագործեք թեթև սնունդ, որպեսզի ավելի շուտ ապաքինվեք:
  • Շատ հանգստացեք
    Ինչպես բուժել մրսածությունըՇատ մնացեք պարկած և ֆիզիկապես մի ծանրաբեռնվեք, որպեսզի ձեր օրգանիզմը հանգստանա և շուտ ապաքնիվեք:
  • Մի իջեցրեք ջերմությունը
    Ինչպես բուժել մրսածությունըԵթե ձեր ջերմությունը 38-38.5 աստիճանից ավել չէ, ապա կարիք չկա այն իջեցնելու: Եթե ունեք ջերմություն, ապա դա ձեր օրգանիզմի բնականոն պատասխանն է մանրեներին և բարձր ջերմաստիճանը նպաստում է մանրեների ոչնչացմանը: Սակայն շատ բարձր ջերմաստիճանի դեպքում անհապաղ դիմեք բժշկի:
  • Շատ մի օգտագործեք մրսածության դեմ դեղամիջոցներ
    Ինչպես բուժել մրսածությունըԱշխատեք քիչ օգտագործել մրսածության դեմ փոշիներ, ինչպես Կոլդրեքսը, Ռինզասիպը և այլն: Այո, դրանք իսկապես նպաստում են մրսածության ախտանշանների վերացմանը, սակայն բուն հիվանդությունը չեն բուժում:
    Նմանատիպ դեղամիջոցները պարունակում են.
    պարացետամոլ - ջերմությունն իջեցնելու համար
    անալգետիկ - ցավը հանելու համար
    կոֆեին - թարմացնելու համար:
    Բուժական էֆֆեկտ չունեն, սակայն մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող են վնաս հասցնել ձեր օրգանիզմին: Օգտագործեք միայն եթե ձեզ անհրաժեշտ է անհետաձգելի կարևոր գործեր անել, սակայն, հիշեք, որ առողջությունից կարևոր ոչինչ չկա:
Просмотров: 542 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]