Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Август » 21 » Ինչպես արագ վաստակել միավորներ Օդնոկլասնիկի կայքում և ակտիվացնել վճարովի ծառայություններ
15:33
Ինչպես արագ վաստակել միավորներ Օդնոկլասնիկի կայքում և ակտիվացնել վճարովի ծառայություններ
Շատերն են ինձ հարցնում Օդնոկլասնիկի կայքում ինչ-որ եղանակներով OK-ներ ավելացնելու կամ այլ վճարովի ծառայություններ ակտիվացնելու մասին: Սակայն այդ ամենը անելու համար կա նաև օրինական ճանապարհ: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բլոգի այցելուներից Վահագն Ահարոնյանին այս հարցում ինձ օգնելու համար: Երևի շատերդ արդեն գիտեք, որ ահագին ժամանակ է, ինչ Օդնոկլասնիկի կայքը ձեզ հնարավորություն է տալիս վաստակել միավորներ արդար քրտինքով: Այսինքն դուք խմբագրում եք օդնոկլասնիկի օգտվողների նկարները՝ դրա փոխարեն ստանալով որոշակի միավորներ: Այդ միավորներով հետո կարող եք մասնակցել աճուրդների և վաստակել տարբեր ծառայություններ, անվճար նվերներ և այլն:




Պարզվում է, որ օդնոկլասնիկում գոյություն ունի մի ծրագիր, որի միջոցով կարող եք շատ արագ վաստակել միավորներ: 

1. Այցելեք www.odnoklasniki.ru
2. Մտեք ձեր պրոֆիլ:
3. Այնուհետև բացեք այս հասցեն
4. Բացված ծրագրում առաջարկվուն են լուսանկարներ, որոնք պետք է ընդունեք կամ արգելեք՝ դրա դիմաց ստանալով միավորներ:

Միավորները տրվում են հետևյալ սկզբունքով՝





Աշխատեք կայացնել ճիշտ որոշումներ, քանի որ մի սխալ պատասխանը տանում է մի քանի անգամ շատ միավորներ, քան ճիշտ պատասխանի դեպքում վաստակում եք: Վաստակած միավորների քանակը ցուցադրվում է ներքևի հատվածում: Որոշ քանակի միավորներ հավաքելուց հետո կարող եք սեղմելАукционы կոճակը և սկսել աճուրդը:



Աճուրդի կանոնները շատ պարզ են: Ցուցադրվում է աճուրդի ավարտի ժամանակը և տվյալ պահի խաղադրույքը: Կարող եք ավելացնել ընթացքում կամ սպասել վերջին պահին և ավելի շատ միավոր դնել և հաղթել տարբեր ծառայություններ:





Աշխատեք կողմնորոշվել բոլորից շուտ և կատարել ճիշտ ժամանակին ճիշտ խաղադրույքներ, որպեսի շահեք խաղակրվող ծառայությունը:
Просмотров: 818 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]