Приветствую Вас, Гость
Главная » 2015 » Июнь » 24 » «Հարրի Փոթեր»-ից «Սլիզերինի» սիրահարները խելագարության հակում ունեն
04:15
«Հարրի Փոթեր»-ից «Սլիզերինի» սիրահարները խելագարության հակում ունեն

Personality and Individual Differences պարբերականում հրապարակված հոդվածում գիտնականներն ուսումնասիրել են մարդու հոգեբանության եւ Ջոան Ռոուլինգի վեպերից Հոգվարդսի մոգության դպրոցի նախընտրելի ֆակուլտետի միջեւ կապը:

«Հարրի Փոթերը եւ անհատականության հետազոտությունը» զեկույցի հեղինակներն աշխատել են Հարրի Փոթերի մասին վիպաշարի 132 երկրպագուի հետ:

Համեմատելով ժողովածուից այս կամ այն ֆակուլտետը նախընտրող երկրպագուների տվյալները՝ գիտնականները հանգել են եզրակացության, որ նրանց մեծ մասն ինչ-որ առումով համապատասխանում է գրքային կարծրատիպերին. Կոգտեւրանն ընտրողները իսկապես գիտելիքի անհագ ծարավ ունեն, Սլիզերինի երկրպագուները նարցիսիզմի, խելագարության եւ մաքիավելիզմի հակում ունեն, Պուֆենդույի սիրահարներն էլ ճկունություն են ցուցաբերում: Սակայն Գրիֆինգորի երկրպագուները աչքի չեն ընկել գրքում այդ ֆակուլտետի ուսանողներին հատուկ խիզախությամբ:

Ըստ Gazeta-ի, բրիտանական «Հոգվարդս» մոգության դպրոցի մասին վիպաշարի վերջին մասը՝ «Հարրի Փոթերն ու Մահի պարգեւները» վերնագրով, լույս է տեսել 2007 թվականին: Վիպաշարի պաշտոնական էկրանավորումը նույնպես ավարտվել է:

Просмотров: 963 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]