Приветствую Вас, Гость
Главная » 2014 » Декабрь » 16 » Grand Theft Auto V
16:42
Grand Theft Auto V

Խաղի կազմը

«Grand Theft Auto V» (կամ պարզապես` «GTA 5»), 2013 թվականին «Rockstar North» ստուդիայի կողմից մշակված և «Rockstar Games» ընկերության կողմից թողարկված էքշըն և բաց աշխարհ ժանրերի համակարգչային խաղ։ Խաղը թվով տասնհինգերորդն է «Grand Theft Auto» խաղաշարերի մեջ[1]։ Պաշտոնապես լույս է տեսել 2013 թվականի սեպտեմբերի 17-ին՝ «Xbox 360» և «PlayStation 3» խաղային ապարատների համար։

Դեպքերը տեղի են ունենում Լոս Սանտոս գեղարվեստական քաղաքում, որն ստեղծված է Լոս Անջելեսի նախատիպով և առկա էր «GTA San Andreas» խաղում։ Օգտագործողն այս տարբերակում հնարավորություն է ստանում բացահայտելու գեղարվեստական մեգապոլիսի վայրերը, ինչպես նաև այցելել այլ վայրեր, որոնք գտնվում են Լոս Սանտոսից դուրս։ Սցենարային գործողությունները տեղի են ունենում միանգամից երեք խաղացվող կերպարի շուրջ, ինչը նորամուծություն է խաղաշարերի պատմության մեջ։ Օգտագործողը կարող է մի հերոսի սցենարից անմիջապես անցնել մյուսի սցենարին (եթե չի գտնվում առաքելության մեջ)։

Պաշտոնական թողարկումից 24 ժամ անց խաղի վաճառքն արդեն կազմել էր 800 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ առաջին 3 օրվա ընթացքում այն հատեց 1 միլիարդ դոլարի սահմանագիծը՝ խաղը դարձնելով պատմության մեջ ամենաարագ վաճառվող ժամանցային ապրանքատեսակը։

Просмотров: 492 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]