Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Октябрь » 19 » Google-ը սկսում է «աշնանային մաքրություն»
10:16
Google-ը սկսում է «աշնանային մաքրություն»

Google կորպորացիան հայտարարեց, որ մոտակա շաբաթներս կփակվի Google Buzzծառայությունը, որը մեկնարկել էր 2010թ. փետրվարին և որը հանրահայտ Twitter-ի անալոգն էր: Բացի դրանից Google-ը նաև որոշել է հրաժարվել մի շարք «ոչ պետքական» ծառայություններից:

Բալաստից ազատվելու իր մտադրությունը Google-ը հայտարարել է իր բլոգում «Աշնանային մաքրություն»վերնագրով հոդվածում:

Գուգլյան միկրոբլոգից օգտվողները, որոնք այդքան էլ շատ չեն, չեն կորցնի իրենց գրառումները, դրանք հասանելի կլինեն Google պրոֆիլներում, կամ կարող են բեռնել Google Takeout  գործիքի օգնությամբ: Բացի օգտվողների կողմից ոչ այդքան մեծ ճանաչում գտած և բացի դրանից Google փնտրման գործիքի համար գլխացավանք դարձած Google Buzz-ից, կփակվի նաև Code Searchծառայությունը (պրոյեկտ, որը հնարավորություն է տալիս փնտրել ծրագրային կոդեր, որոնք տարածվում են Open Source արտոնագրով):

Նմանօրինակ ճակատագիր է սպասում նաև Jaiku-ին, որը նույնպես Twitter-ին նման ծառայություն է և որը Գուգլը ձեռք էր բերել չորս տարի առաջ: Այն կդադարեցնի աշխատանքները 2012թ. հունվարին: Սոցիալական ֆունկցիաներից կզրկվի նաև iGoogle-ը, որը որոնողական համակարգից օգտվողների կարգավորվող սկզբնական էջն է: Այս ամենի փոխարեն ինտերնետ հսկան այժմ ունի Google+ սոցիալական ցանցը:

Просмотров: 579 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]