Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Сентябрь » 3 » Եվրո են կեղծել մակարոնի հաստոցի միջոցով
15:57
Եվրո են կեղծել մակարոնի հաստոցի միջոցով


Հույն դրամանենգները մակարոնի արտադրության համար սար­քավորումն օգտագործել են եվրոյի կեղծման համար։ Ինչպես հաղոր­դել Է տեղական ոստիկանությունը, երկրի արևմուտքի Ագիոս Սպիրիդոն գյուղում կալանավորվել են մեկ ընտանիքի հինգ անդամներ։ Կեղծ եվրոների արտադրությունը ղեկավարել Է 62-ամյա մի կին, նրան օգնել են որդին և երեք զարմիկները, ինչպես նաև ևս մեկ ազգական, որը փախուստի մեջ Է։
Կեղծ եվրոներն արտադրվում էին մակարոնի հատման համար արդյունաբերական հաստոցի միջոցով։ Թե այդ սարքավորումը հատ­կապես ինչպես կարող Է օգտագործվել կեղծ փողերի պատրաստման համար, ոստիկանությունում չեն ճշտել։



Դա Հունաստանում առաջին դեպքն էր, երբ դրամանենգները թղթադրամներ պատրաստել են ոչ թե տնայնագործական մեթոդով, այլ փորձել են կազմակերպել «արդյունաբերական» արտադրություն։ Ենթադրվում Է, որ մի քանի ամսում դրամանենգների ընտանիքը տպագրել յինչև 100 եվրո արժողությամբ շուրջ 250 հազար կեղծ թղ­թադրամ։ Հանցագործներին մատնել է անզգուշությունը, քանի որ նրանք թղթադրամները փոխանակել են նաև սեփական գյուղում, ինչն զգալիորեն հեշտացրել Է ոստիկանական հետաքննությունը։
Просмотров: 721 | Добавил: arthos | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]