Приветствую Вас, Гость
Главная » 2012 » Апрель » 24 » Բիզնես: Իմ կյանքի գլխավոր մարզաձև
08:48
Բիզնես: Իմ կյանքի գլխավոր մարզաձև

SEO Սեմինար

Վերջերս ես մտածեցի և հասկացա, որ առանցբիզնես իմ կյանքն այս փուլում կարծես դատարկ է, ես հասկացա, որ պետք է ինքս ինձ նետեմ այդ հորձանուտի մեջ, հակառակ դեպքում` կյանքս ոչ լիարժեք կլինի:

Եվս մի քիչ մտորելուց հետո նաև հասկացա, որբիզնեսը ամենալավ դեղն է ցանկացած դեպրեսիայի դեմ, ճիշտ է բիզնեսը նաև սրտանոթային հիվանդությունների հիմք է, բայց դրա դեմ էլ հատուկ դեղամիջոցներ կան: Գործարար մարդը պետք է միշտ առույգ լինի, ժպտերես, լավատես, շուտ քնի, շուտ վեր կենա, առողջ կյանք վարի և ցանկացած գործ հաջողությամբ կպսակվի:

Նաև շատ կարևոր է, թե Ձեր բիզնեսը ինչ օգուտ է տալիս մարդկանց, քանի որ ամեն գործունեություն չէ, որ օգտակար է: Վերադառնանք մեր հոդվածի թեմային, ի՞նչ է նշանակում բիզնես: Բառացի թարգմանությունը` գործունեություն, այո, բիզնեսնշանակում է կյանք: Շատերը, եթե բիզնեսով չեն զբաղվում, չեն համարում իրենց կյանքը լիարժեք: Չեմ ուզում միանշանակ գնահատականներ տալ, բայց լավ բիզնեսը միայն դրական երևույթ է, թեև շատերի մոտ բիզնեսմեն բառը բազում բացասական երևույթների հետ է կապվում: Բիզնեսմենը ցանկացած հասարակության առաջադեմ հատվածն է և դա պետք է գիտակցի ցանկացած մարդ, մեկ այլ բան է, որ այսօրվա դրությամբ այս իմ սահմանումը չի համապատասխանում իրականությանը, բայց ես հուսով եմ, որ մոտ ապագայում ամեն ինչ կփոխվի:

Ես ևս մեկ անգամ փորձեցի մոտենալ հոդվածի վերնագրին, բայց կրկին շեղվեցի: Այո,բիզնեսը դա նաև մարզաձև է: Եվ այդ սպորտում անհնար է միշտ հաղթել, այնպես որ եղեք պատրաստ պարտությունների, քանի որ դրանք նույնպես Ձեր ուղու անբաժան մասն ու Ձեր հարստությունն են: Հին ճշմարտություններից է՝ չի սխալվում նա, ով չի գործում:

Ես որոշել եմ աշխատել ինքնուրույն, շատ հնարավոր է, որ ես ձախողվեմ և ոչ մեկ անգամ, այլ բազում անգամներ, բայց երբ ես ծերանամ, ես իմ թոռներին պատմելու բան կունենամ և միայն դա արդեն ոգեշնչում է ինձ գործելու: Բայց ես ոչ մի դեպքում չեմ ձախողվի, քանի որ, եթե ես մտածեմ ձախողվելու մասին, ես ինքս ինձ նախօրոք ծրագիր կտամ ձախողվելու: Միայն հաղթանակ, բայց հաղթանակը միանգամից չի գալիս, հաղթանակը ծանր աշխատանքի արդյունք է, ամենօրյա քրտնաջան, համբերատար աշխատանքի արդյունք: Ես ստիպված եմ լինելու շփվել մարդկանց հետ, որոնց հետ չեմ ուզում շփվել, ես պետք է այնպիսի բաներ անեմ, որոնք ես միգուցե չուզենամ կամ ալարեմ անել, բայց առանց այդ ամենի ես չեմ հասնի նպատակակետին:

Բիզնես խորհուրդներ

  • փնտրեք տաղանդավոր մարդկանց, ցանկալի է մարդկանց, որոնք չեն գիտակցում, որ իրենք տաղանդավոր են,
  • գնահատեք Ձեր գործընկերներին և արեք այնպես, որ նրանք զգան, որ դուք իրենց մասին մտածում եք,
  • մի եղեք ժլատ, բայց անիմաստ ծախսեր նույնպես մի արեք,
  • եղեք հեռատես, միշտ մտածեք մի քանի քայլ առաջ և մի քանի տարբեր կոմբինացիաներով, հաշվի առեք բոլոր հնարավոր դեպքերը, մի թողեք ինքնահոսի ոչ մի գործընթաց,
  • հղկեք Ձեր բիզնես պրոցեսները, բիզնես պրոցեսը դա գործողությունների շարան է, որը պետք է աշխատի շվեյցարական ժամացույցի պես:

    Ես ինքս շատ անգամ չեմ կարողանում հետևել այս հասարակ կետերին, բայց կյանքը հնարավորություն է տալիս մեզ սխալվելու…

    Բարի ճանապարհ բոլոր նրանց, ովքեր որոշել են ազատ մարդ լինել…


    Просмотров: 669 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]