Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Август » 21 » Աշխարհի տարբեր երկրների ամենահիմար օրենքները
16:15
Աշխարհի տարբեր երկրների ամենահիմար օրենքները

Աշխարհի տարբեր քաղաքների օրենքներ

Արադ

Արգելված է ակների վրա շարժական հիվանդանոցներ կառուցելը, քանի որ այդպիսի շինությունները համարվոմ են առևտրային, և հարիր չեն պետական ոչ առևտրային կազմակերպություններին:

Կիրիատ-Մոցկին

Շաբաթ և Կիրակի օրերին արգելվում է երեկոյան լույսերը վառել և բարձրաձայն խոսել:

Կոլգարի

Խորհուրդ չի տրվում խարույկ վառել կամ ձնագնդիկ խաղալ առանց քաղաքապետի թույլտվության:

Բիկոնսֆիլդ

Եթե ձեր նորակառույց առանձնատունը ներկելից դուք օգտագործեք երկուսից ավել գույն, ապա դուք կկանգնեք դատարանի առաջ և ամենայն խստությամբ կպատժվեք սույն օրենքը խաղտելու համար: (Ա~յ քեզ բան):

Էդմոնտոն

Բոլոր հեծանվորդները աջ կամ ձած գնալու դեպքում պարտավոր են ձեռքով ցույց տալ իրենց ուղղությունը: Այդ քաղաքի մի այլ օրենք արգելում է հեծանիվ վարելու մի ձեռքը ղեկից վերնել:

Ալբերտա

Բանտից ազատվելուց հետո, ըստ օրենքի, պետությունը պարտավոր է նախկին բանտարկյալին տալ ձի և լիցքավորված ատրճանակ, իսկ բանտարկյալը պարտավորված է մեկ ժամվա ընդացքում իր ձիով և լիցքավորված ատրճանակով լքել քաղաքը:

Ուոտերբերի

Վարսավիրներին և կոսմետոլոգներին արգելվում է հաճախորդի հետ աշխատելիս հեղուկի տեղ օգտագործել սեփական թուքը:

Չիկագո

Կենդանիներին նույնպես կարող են բանտ նստեցնել: Կապիկը սուպերմարկետից գողություն անելու համար 5 օր անցկացրել է բանտում:

Ջոլետ

Կնոջը կարող են ձերբակալել, շորի խանութում հինգից ավելի շոր փորձելու և ոչինչ չգնելու համար:

Կենիլվորտ (ԱՄՆ)

Աքլորները, որոնք պատրաստվում են "ծու~ղ-րու~-ղու~” անել, պարտավոր են բնակելի տներից հեռանալ 100 մետր, իսկ հավերը 85:

Ռամֆորդ ԱՄՆ

Վարձով բնակվողներին արգելվում է կծել տանտիրոջը:

Պոլդինգ

Ոստիկանը իրավունք ունի կծելու շանը, որպեսզի շունը ձայնը կտրի:

Ռասին

Քնած հրշեջներին արդնացնելը արգելվում է: Կվախենան…

Նորից ԱՄՆ

Բելդեվեր

Ըստ քաղաքային խորհրդի որոշման.` "Շները իրավունք չունեն գտնվելու հասարակակն վայրերում առանց կապված տիրոջ

Չիկո

Քաղաքի տարածքում յադեռային ռումբ պայթեցնելու համար դուք կարող եք տուգանվել 500 ԱՄՆ դոլլարի չափով:

Հոլլիվուդ

Հոլլիվուդի փողոցներով արգելվում է քշել 200-ից ավել ոչխար:

Լոս-Անջելես

Արգելովում է երկու երեխայի լողացնել մեկ վաննայում:

Չի կարելի դատարանում վկայություն տալուց արտասվել: Կ’պատժվեք…

Կոննեկտիկուտ

Ոստիկանությունը իրավունք չունի կանկնեցնելու ձեզ, եթե դուք հեծանվով սլանում եք հարյուր կիլոմետր ժամից ավելի արագ:

Թթու վարունգը պիտի լինի պինդ: Եթե նա լխկած է, ուրեմն արդեն թթու վարունգ չի կարող համարվել:

Դելավեր

Արգելված է ձեր սեփական պռոտեզը դնել լոմբարդ:

Ինդիանա

Կանսեռվաների բանկաները արգոլվում է բացել հրազենի միջոցով:

Քաղաքացիներին արգելվում է սխտոր ուտելուց հետո 4 ժամվա ընդացքում լինել հասարակական վայրերում կամ օգտվել քաղաքային տրանսպորտից:

Այովա

Ըստ օրենքի համբույրը չպետք է տևի 5 րոպեից ավել: Բա որ հանկարց կրքերը բորբոքվեն ու մոռանաք շնչել…

Միձեռանի դաշնակահարները պարտավոր են նվագել անվճար:

Մեն

Տանտերերը կարող են տուգանվել, եթե մինչև հունվարի 14-ը չհավաքեն ամանորյա զարդարանքները:

Մասսաչուսետս

Հանգուցյալի հոգեհացի, քառասունքի, կամ մահվան տարելիցի ժամանակ ներկաներին արգելվում է ուտել 3 համբուրգերից ավել բան: Ախորժակի այդպիսի առկայությունը անհարգալից վերաբերմունք է հանգուցյալի հիշատակի հանդեպ, և կարող է վիրավորել հանգուցյալի հարազատներին, ինչն ել կարող է անցանկալի վեճի առիթ դառնալ: (Բայց դուք ջոկեք էս օրենքն ընդունողը ինչ ուռածա էղել…ինչ ֆանտազիայա է պետք ունենալ)

Դուք կարող եք տուգանվել, եթե ձեր տանը քնած ժամանակ խռռացնելիս ձեր լուսամուտները բաց լինեն:

Նյու-Ջերսի

Ոստիկանի վրա "թարս նայելու” համար դուք կարող եք ձերբակալվել: Դա օրենքի այնպիսի խաղտում է, ինչպիսին է` օրենքի ներկայացուցչին վիրավորելը:

Օկլախոմա

Օկլախոմայում արգելված է անծանոթ մարդկանց համբուրգերից կծելը:

Շանը կամ կատվին "Անկապ տեղը Փշտ” անելու համար դուք կձերբակալվեք:

Պենսիլվանիա

Մաքրության մասին հատուկ օրենքը արգելում է տնային տնտեսուհիներին իրենց տան փոշին ու կեղտ գորգերի կամ կահույքի տակ պահելը:

16-ից ավել կին չի կարող ապել մի տանը: Դա համարվում է հարեմ: Մինչդեռ մի տանը շատ հանգիստ կարող են բնակվել 120-ից ավել տղամարդ:

Տեննեսսի

Կանանց արգելվում է մեքենա վարել, բացառությամբ այն դեպքերի, եթե մեքենայի առջևից վազում կամ քայլում է կարմիր դրոշակով տղամարդ և զգուշացնում է անցորդներին մոտեցող հնարավոր վտանգի մասին: (Էս օրենքը արդեն երկար տարիներ չի գործում: Բայց վերջն ա…)

Տեխաս

Արգելվում է ուրիշի կովերի կթելը և նրանց վրա ներկով նկարելը:

"Բրիտանկա” հանրագիտարանը արգելված է, քանի որ այնտեղ կա տնային պայմաններում գարեջուր պատրաստելու բաղադրատոմս:

Վաշինգտոն

Արգելված է ցույց տալ, որ քո ծնողները հարուստ են:

Հարավային Կորեա

Պետավտոտեսուչները պարտավոր են իրենց վերցրած կաշառքների մասին հայտնել ղեկավարությանը:

Թաիլանդ

Դուք կարող եք տուգանվել 600 ԱՄՆ դոլլարի չափով, եթե մայթին ծամոն նետեք: Եթե ձեզ մոտ այդքան գումար չգտնվի, ձեզ կնստեցնեն բանտ:

Արգելված է տեղի թղթադրամի վրա կանկնելը:

Կանադա

Կանադական ռադիոներով հնչող յուրաքանչյուր 5-րդ երգը պիտի կատարի Կանադայի քաղաքացի:

50 սենտանոց ապրանքի համար վճարելուց արգելվում է վճարումը կատարել 50 հատ 1 սենտանոցներով:

Արգելվում է պետության տարածքում առանց թուլտվության ռակետներ դեպի կոսմոս բաց թողնելը: Դուք կտուգանվեք 75 ԱՄՆ դոլլարի չափով:

Բելառուս, Ուկրաինա

Սույն պետություններում վարրորդներին արգելվում է մեքենայի ապտեչկայում պահել 3-ից ավելի պահպանակ: Իսկ պահպանակի բացակայությա համար տուգանել են ոչ միայն տղամարդկանց, այլ նաև կանանց և մի տեր-հոր:

Просмотров: 1054 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]