Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Сентябрь » 17 » Արգելափակում ենք «Oдноклассники»-ի կայքի մուտքը համակարգիչ
05:22
Արգելափակում ենք «Oдноклассники»-ի կայքի մուտքը համակարգիչ

Հավանաբար շատեր նկատել են թե ինչպես, որոշ համակարգիչներից «Oдноклассники» մուտք գործելուց հայտնվում է մի պատուհան, որտեղ տեղակացնում է, որ  համակարգիչը արգելափակել է այդ կայքը:
Նախ տեղեկացնեմ թե ինչի համար կարող է օգտակար լինել սա: Օրինակ՝ կան որոշ գրասենյակներ, որտեղ աշխատողները իրենց բուն գործով զբաղվելու փոխարեն, զբաղված են «Oдноклассники»-ով: Այդ իսկ պատճառով, այդ գրասենյակները փակում են սոցիալական ցանցերի մուտքը իրենց համակարգիչներում: 
Արգելափակել կայքի մուտքը համակարգիչ շատ հեշտ է և դրա համար պետք չի ունենալ որոշակի հմտություններ:
Արգելափակելու համար կատարեք հետևյալ քայլերը ՝ Start(Пуск)==>Perform(выполнить),ապա բացված պատուհանում մուտքագրեք հետևյալը` c:\windows\system32\drivers\etc\hosts, և սեղմեք Enter: Բացված տեքստային փաստաթղթում ավելացրեք «127.0.0.1 odnoklassniki.ru»: Պահպանեք փաստաթուղթը և բացեք դիտարկիչը: Փորձեք մտնել «Oдноклассники», կտեսնեք, որ այն արգելափակված է:

Իսկ, եթե ցանկանում եք վերականգնել կայքը և կրկին մուտք գործել այնտեղ, կատարեք նույն քայլերը և ջնջեք ձեր կողմից ավելացրած՝ «127.0.0.1 odnoklassniki.ru» կոդը, որից հետո պահպանեք փաստաթուղթը: Կայքը կրկին հասանելի կլինի:

Просмотров: 723 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]